Հրատարակվել է «ՀՀ Աշխատանքային նոր օրենսգիրք» չորսհատորյակի երկրորդ գիրքը

Ս.Ասատրյան և Հ.Պողոսյան, «Գործատուի ներքին և անհատական իրավական ակտեր, գիրք 2» (Երևան, 2006)

2006թ. հունիսի 28-ին հրապարակվեց «Գործատուի ներքին և անհատական իրավական ակտեր» ձեռնարկը՝ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանի և Միավորված աշխատանքային կուսակցության անդամ Հովսեփ Պողոսյանի համահեղինակությամբ: 

 

Ձեռնարկը «ՀՀ Աշխատանքային նոր օրենսգիրք» չորսհատորյակի երկրորդ գիրքն է և հրատարակվել է «Ինտեր Կռնակ» ընկերության կողմից 600 օրինակ տպաքանակովԱյն բաղկացած է յոթ բաժիններից, որոնք լուսաբանում են ձեռնարկություններում ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային պայմանագրերի լուծման կարգը, պաշտոնների հրահանգները, լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագրերը, թափուր աշխատատեղերի համալրման ընթացակարգերը, գործատու-աշխատող հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերը, դրանց վերաբերյալ ՀՀ կառավարության ընդունած որոշումները:

 

Հունիսի 27-ին ձեռնարկի հեղինակներ Սեդրակ Ասատրյանն ու Հովսեփ Պողոսյանը հանրությանը ներկայացրին «Գործատուի ներքին եւ անհատական իրավական ակտեր» ձեռնարկի առանձնահատկությունները: Պարոն Պողոսյանը մանրամասնեց, որ չորսհատորյակի առաջին գիրքը նվիրված է եղել Աշխատանքային պայմանագրերին: Երրորդ գրքում անդրադարձ է արվելու սոցիալական գործընկերության ինստիտուտին և ՀՀ Աշխատանքի պետական տեսչության գործառույթների կարգավորմանը: Նշվեց, որ մշակվում է աշխատանքային հարաբերությունների խնդիրները լուսաբանող տպագիր և ինտերնետային պարբերականի ստեղծման ծրագիրը:

 

Պարոն Ասատրյանն ընդգծեց, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի մեկնաբանմանը և դրա կիրարկումն ապահովող այլ իրավական ակտերին նվիրված ձեռնարկների հրատարակումը անհրաժեշտություն էր, ինչի մասին վկայում է չորսհատորյակի առաջին գրքի արագ սպառումը:

 

Օրիգինալ հրապարակումը՝ http://www.armtown.com/news/am/yer/20060628/24929/

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21