Հանդիպում USAID համայքային կապերի կողմից կազմակերպված ծրագրի շրջանակներում

Կոնցեռն-Դիալոգ փաստաբանական ընկերության տնօրեն պարոն Սեդրակ Ասատրյանը մասնակցում էր 2010թ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանդիպմանը հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Լ. Յովանովիչի հետ:
2010 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Լ. Յովանովիչի հանդիպումը 2010 թ-ի հուլիսի 9-30 USAID համայքային կապերի կողմից կազմակերպված ծրագրի շրջանակներում ԱՄՆ մեկնած տասը փաստաբանների հետ, որի կազմում էր Կոնցեռն-Դիալոգ փաստաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը: Հանդիպման ժամանակ տեղի ունեցավ քննարկում ԱՄՆ-ում հմտությունների ձեռքբերման և Հայաստանում այդ գիտելիքների կիրառման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին ABA Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Քրեգ Հոլստեդը և USAID համայքային կապեր ծրագրի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը: Հանդիպումը կարևորվում է նրանով, որ ԱՄՆ-ի կառավարությունը` ի դեմս դեսպանի, շահագրգռված է փաստաբանական ինստիտուտի զարգացմամբ Հայաստանի Հանրապետությունում, որը շատ ողջունելի է:

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21