Սեդրակ Ասատրյան. «Շրջանառության հարկի վերաբերյալ» օրենքի փոփոխությունների թեմայով քննարկում – Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ (IWPR)

«Մի քայլ աջ, թե մի քայլ ձախ՝ կրակոց է», - Ս.Ասատրյան

2014 թ-ի հոկտեմբերի 10-ին «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական ընկերության տնօրեն, փաստաբան պրն. Սեդրակ Ասատրյանը մասնակցեց «Շրջանառության հարկի վերաբերյալ» ՀՀ օրենքի փոփոխությունների հետ կապված քննարկմանը՝ անդրադառնալով այդ բնագավառում առաջացող խնդրահարույց հարցերին:

 

«Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխություններից փոքր եւ միջին բիզնեսի որեւէ ներկայացուցիչ չի կարող գլուխ հանել։ «Եթե ժողովրդի լեզվով ասենք մի քայլ աջ, մի քայլ ձախ եւ կրակոց։ Առանց հաշվապահի ոչ մի միկրոբիզնեսի ներկայացուցիչ գլուխ չի հանի»,_ ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության ղեկավար Սեդրակ Ասատրյանը։ Սա է պատճառն, ըստ նրա, որ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիները չեն ցանկանում աշխատել 1 տոկոս շրջանառության հարկով։ Մինչդեռ դա արտոնություն է թվում առաջին հայացքից. «Մարդիկ շնորհակալ են, տատիկս ասում էր՝ քամին մարագին ասում է՝ դուռդ բաց դարման բերեմ, ասում է՝ շնորհակալ եմ, ոչ բեր, ոչ տար, մոտավորապես այդ սկզբունքով է»։

 

Քննարկումը կազմակերպվել էր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) կողմից:

 

Ամբողջական նյութը © Ա1+ news

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21