Արամ Օրբելյան. «Հասարակական կազմակերպությունները պահանջում են արդարադատության մատչելիության ապահովում» թեմայով քննարկում – «Նոյյան Տապան» լրատվական կենտրոն

«Եթե ՀԿ-ն փորձում է պաշտպանել անհատի շահերն, ապա պետք է ներկայացնի լիազորագիր, որը հնարավորություն կտա պաշտպանել տվյալ անհատի շահերը: Եթե տվյալ ՀԿ-ն ուզում է դիմել հանրության անունից, ապա պետք է հիմնավորի, որ իր իրավունքները խախտվել են», Ա.Օրբելյան
«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի իրավաբան, ներկայումս ՀՀ Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը ՀՀ Պետական իրավական  կառույցների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ մասնակցեց «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի կազմակերպած քննարկմանը «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի /Կազմակերպության իրավունքները/ վերաբերյալ: 
 
Մասնավորպես քննարկվեցին հասարակական կազմակերպությունների կողմից հանրային նշանակություն ունեցող հարցերով դատարան դիմելու իրավունքին, անձի կամքին հակառակ նրա անունից դատավարությանը մասնակցելու և նրա իրավունքների պաշտպանություն իրականացնելուն առընչվող հարցերը:
 
Արամ Օրբելյանը պարզաբանեց, որ հանրային իրավունքների պաշտպանության տեսանկյունից յուրաքանչյուր իրավաբանական և ֆիզիկական անձ կարող է դիմել դատարան, եթե գտնում է, որ իր իրավունքները խախտվել են, սակայն ոչ ոք իրավունք չունի առանց տուժողի համաձայնության դիմելու դատարան նրա իրավունքները պաշտպանելու համար, քանի որ պարտվելու դեպքում հետագայում տուժողը չի կարող դիմել դատարան տվյալ իրավունքները պաշտպանելու համար:

«Եթե ՀԿ-ն փորձում է պաշտպանել անհատի շահերն, ապա պետք է ներկայացնի լիազորագիր, որը հնարավորություն կտա պաշտպանել տվյալ անհատի շահերը: Եթե տվյալ ՀԿ-ն ուզում է դիմել հանրության անունից, ապա պետք է հիմնավորի, որ իր իրավունքները խախտվել են», _ ասաց նա:
 
 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21