Միջազգային մարդասիրական իրավունքի օրեր Մինսկի միջազգային համալսարանում. «Երիտասարդները հանուն խաղաղության» 9-րդ միջազգային իրավաբանական մրցույթ

«Կոնցեռն-Դիալոգի» ավագ գործընկեր Արամ Օրբելյանը հանդես եկավ բաց դասախոսություններով, ինչպես նաև ի թիվս միջազգային մասշտաբի այլ փորձագետների՝ ընգրկված էր «Երիտասարդները հանուն խաղաղության» իններորդ միջազգային իրավաբանական մրցույթի ժյուրիի կազմում։

Aram Orbelyan

2014թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը Մինկսի «ՄԻՏՍՕ» միջազգային համալսարանը կազմակերպել էր «Միջազգային մարդասիրական իրավունքի օրեր» միջոցառումը: Միջազգային մասշտաբի այս միջոցառման շրջանակներում բաց դասախոսությունների շարքով հանդես եկան միջազգային հումանիտար իրավունքի խոշոր փորձագետներ, այդ թվում՝ պրոֆ. Արամ Օրբելյանը (ի.գ.թ., դասախոս Երևանի Ֆրանսիական համալսարանում), պրոֆ. Էմիլիանո Բուիսը (ի.գ.դ, Բուենոս Այրեսի համալսարան), պրոֆ. Նոբուո Հայաշին (գիտաշխատող Օսլոյի Խաղաղության ուսումնասիրության ինստիտուտում, դասախոս Ճապոնիայի Միջազգային Համալսարանում), պրոֆ. Հանս-Յոակիմ Հայնցեն (գիտաշխատող Բոխումի Խաղաղության և Զինված Հակամարտության վերաբերյալ Միջազգային իրավունքի Համալսարանում): Այս միջազգային ճանաչում ունեցող փորձագետները խոսեցին ժամանակակից միջազգային մարդասիրական իրավունքի հիմունքների, խաղաղ պայմաններում միջազգային մարդասիրական իրավունքի կիրառման նորմերի, միջազգային քրեական արդարադատության և այլ թեմաներով: Արամ Օրբելյանի դասախոսության առանցքային թեման միջազգային մարդասիրական իրավունքի փիլիսոփայական հիմունքներն և ժամանակակից միջազգային մարդասիրական իրավունքն էր:

 

Բաց դասախոսություններին հաջորդեց «Երիտասարդները հանուն խաղաղության» իններորդ միջազգային իրավաբանական մրցույթը, որտեղ պարոն Օրբելյանն ընդգրկված էր մրցույթի ժյուրի կազմում: Ժյուրիի մյուս վեց անդամները ներկայացնում էին Արգենտինան, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Նորվեգիան/Ճապոնիան և Ռուսաստանի Դաշնությունը: Մրցույթին մասնակցում էին 17 խառը ուսանողական թիմեր 21 երկրներից: Հաղթող ճանաչվեցին Լեյդենի համալասարանի ապագա իրավաբանները: Այդուհանդերձ, մրցույթի ժյուրիի կարծիքով բոլոր մասնակիցները ցուցաբերեցին տեսական գիտելիքները գործնականում կիրառելու փայլուն ունակություններ:
«Երիտասարդները հանուն խաղաղության» ամենամյա մրցույթը Եվրոպայում հումանիտար իրավունքին նվիրված երեք ամենահեղանակավոր երիտասարդական միջոցառումներից է: Դրա հիմանական նպատակը, մրցույթի կազմակերպիչների բնորոշմամբ, երիտասարդ իրավաբաններին քաղաքական դաշտում ներգրավվելն ու միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ գիտելիքների տարածումն է:

 

Դասախոսությունների թեմաներն ու ժամացուցակը

В Минске начала работу Международная юридическая олимпиада «Молодежь за мир» @ ООН в Беларуси

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21