Սեդրակ Ասատրյան. քննարկում Գործատուի ու Աշխատողի իրավունքների շուրջ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ

«Եթե Դուք գործատու եք, ոչ թե աշխատող, դա դեռ չի նշանակում, որ Ձեր աշխատողը չի կարող ոտնահարել Ձեր իրավունքները»:

2014թ. հունիսի 11-ին «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը Լրատվական.am ռադիոյի «Իրական իրավունք»հաղորդման շրջանակներում քննարկեց գործատուի ու աշխատողի իրավունքների ոտնահարման հետ կապված հարցեր:

Քննարկումը ծավալվեց հատկապես հայաստանյան իրականությանը բնորոշ աշխատանքային խնդիրների շուրջ, մասնավորապես այն, թե որտեղ են ավարտվում գործատուի իրավունքներն ու սկսվում աշխատողինը: Հաղորդման ընթացքում նշվեց. «Եթե Դուք գործատու եք, ոչ թե աշխատող, դա դեռ չի նշանակում, որ Ձեր աշխատողը չի կարող ոտնահարել Ձեր իրավունքները: Ամբողջ օրը աշխատավայրում ընկերուհու հետ հեռախոսով զրուցող, գործ չանող աշխատողը հաստատ կնեղանա, եթե իրեն աշխատանքից ազատես, ժամը 9-ից շուտ տուն գնացող բաժնի պետը համարվում է վատ բաժնի պետ, իսկ շաբաթ և կիրակի օրերին աշխատող ու մինչև գիշերվա ժամը 10 աշխատավայրում մնացող աշխատողը անպիտան՝ հոգնածության պատճառով»:

 

Քննարկումը վարեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը

Գործատու vs աշխատող. «Իրական իրավունք» © Լրատվական.am (FM 106.5)

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21