«Կոնցեռն-Դիալոգը» կազմակերպեց սեմինար աշխատանքային իրավունքին առընչվող խնդիրների վերաբերյալ

«Գործատուի նախաձեռնությամբ աշխատողին աշխատանքից ազատելու ընթացակարգերը և հնարավոր խնդիրները» խորագրով

2014թ. հունիսի 24-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի “Էրատո թագուհի” սրահում «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր Սեդրակ Ասատրյանը և գրասենյակի գործընկեր, փաստաբան Ժաննա Սիմոնյանը անցկացրեցին սեմինար աշխատանքային իրավունքի ոլորտում՝ «Գործատուի նախաձեռնությամբ աշխատողին աշխատանքից ազատելու ընթացակարգերը և հնարավոր խնդիրները» խորագրով:

Դասընթացավարները առանձնահատուկ ուշադրություն դարձրեցին հետևյալ հարցերին՝

  • աշխատանքից ազատելու հետ կապված հարցերով գործատուների կողմից կատարվող տարածված սխալներ և դրանց ռիսկերը,
  • սխալների արդյունքում գործատուին պատճառվելիք հնարավոր նյութական վնասի իրական չափերի ճիշտ գնահատում,
  • դատական պրակտիկ նախադեպեր, իրական դատական գործեր;
  • առաջատար փորձի ներկայացում և խնդիրներից խուսափելու ուղիների նկարագրություն:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21