«Իրավական շաբաթ» #35 (Կորպորատիվ իրավունքի ոլորտի բարեփոխումներ)

«Ստացվում է, որ նույն ինստիտուտները կարգավորվում են երկու տարբեր իրավական ակտերում», - Ա.Օրբելյան

«Իրավական շաբաթի» 35-րդ թողարկման ընթացքում «Կոնցեռն-Դիալոգի» ավագ գործընկեր, փաստաբան, ի.գ.թ. Արամ Օրբելյանը ներկայացրեց կորպրորատիվ իրավունքի ոլորտի բարեփոխումների վերաբերյալ իր մոտեցումը:

 

Ըստ «Իրավական շաբաթի»՝ ՀՀ Քաղաքացիական օրենսդրությամբ կորպորատիվ իրավահարարաբերություններին տրվել է անկատար կարգավորում: Խոշոր բաժնետերերի և ընկերությունների շահերի միջև բացակայում է հստակ սահմանագիծ: Տեղի է ունեցել օտարերկրյա իրավունքի փոխառում մեր իրականաություն՝ առանց ազգային առանձնահատկությունների հաշվարկման:

 

Արամ Օրբելյանը Քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխում՝ «Իրավաբանական անձինք», առանձնացնում է տեսական մի խնդիր, որն ավելի շատ ունենում է պրակտիկ հետևանքներ: «5-րդ գլխում կան մի շարք դրույթներ, որոնք հետո կրկնվում կամ որևէ այլ ձևով կարգավորվում են առանձին օրենքներում: Օրինակ՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին դրույթների մեծ մասն իրենց արտացոլումն են գտնում հատուկ օրենքում՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքում: Նույնը բաժնետիրական ընկերությունների մասին կարգավորումներն են»:

Ըստ պարոն Օրբելյանի՝ ստացվում է, որ նույն ինստիտուտները կարգավորվում են երկու տարբեր իրավական ակտերում՝ Քաղաքացիական օրենսգրքում և հատուկ օրենքներում: Արդյունավետությունից ելնելով՝ փաստաբանն առաջարկում է երկու գործողություն իրականացնել: «Կամ անհրաժեշտ է տվյալ դրույթները պահպանել և ընդլայանել Քաղաքացիական օրենսգրքում, կամ, քանի որ արդեն կա առանձին օրենսդրություն, պետք է իրավաբանական անձանց մասին ամբողջ հատվածը ավելի կրճատել՝ հանելով առանձին կարգավորումներ և թողնելով  ընդհանուր սկզբունքային դրույթներ»:

 

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ ի.գ.դ.Վահրամ Ավետիսյանը հավելում է. «Քաղաքացիական օրենսգրքում կան գեղեցիկ և գրագետ շարադրված դրույթներ, որոնք գործնականում կիրառելի չեն»:

 

Տեսանյութը © «Իրավական շաբաթ» #35, 3:09 րոպեից սկսած

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21