Քրեական իրավունքի դատախաղ Տավուշի մարզում

Հաղթող ճանաչվեց Կորյուն Թամրազյանսի կողմից մարզված Իջևանի ավագ դպրոցի սաների թիմը։

K.Tamrazyans2014թ․ հունիսի 28-ին Իջևան քաղաքում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ դատախաղ մրցույթ քրեական իրավունքի թեմայով։ Մրցույթին մասնակցում էին Իջևանի ավագ դպրոցի և վարժարանի սաները։ Դատախաղը կազմակերպվել էր «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համագործակցությամբ։ Դատախաղին մասնակցող դպրոցականների հետ մոտ երկու ամիս նախապատրաստական աշխատանքներ էին իրականացրել փորձագետներ Գոհար Սիմոնյանը և «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական ընկերության ավագ իրավաբան Կորյուն Թամրազյանսը, աշակերտներին ծանոթացնելով անհրաժեշտ օրենսդրության ու նախադեպերին, և ուսուցանելով անհրաժեշտ հմտություններ դատարանում հանդես գալու համար։ Դատախաղի արդյունքում հաղթող ճանաչվեց Կորյուն Թամրազյանսի կողմից մարզված Իջևանի ավագ դպրոցի սաների թիմը։

 

Օրիգինալ հոդվածը՝ «Քրեական իրավունքի դատախաղ Տավուշի մարզում» © Հայաստանի դատավորների միություն վեբկայք

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21