Արամ Օրբելյան. Շնորհակալագիր «Էլեկտրոնային նոտար» համակարգի ներդրման գործում ունեցած ավանդի համար

«Որպես էլէկտրոնային նոտարի ներդրման վերջնական և երկարաժամկետ արդյունք՝ ակնկալվում է, որ կբարձրանա քաղաքացիների իրավունքների պաշտպանության և սպասարկման որակից բավարարված լինելու մակարդակը»,- Ա.Օրբելյան:

A.Orbelyan2015թ. հունվարի 23-ին «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկերՀՀ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (2012-2014 թթ.), փաստաբան Արամ Օրբելյանը ՀՀ նոտարական պալատում մասնակցեց Էլեկտրոնային նոտար համակարգի՝ ՀՀ-ում ներդրման շնորհանդեսին: Արդարադատության փոխնախարարի պաշտոնում պարոն Օրբելյանը էական ներդրում է ունեցել նոր համակարգի մշակման ու գործարկման աշխատանքներումորի համար ՀՀ նոտարական պալատի անունից պարգևատրվեց շնորհակալագրովՇնորհակալագրեր հանձնվեցին նաև Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանին, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակին, «Բեսթ Սոֆթ» ՓԲ Ընկերությանը:

 

Ավելի վաղ՝ 2014թ.Սկզբին Արամ Օրբելյանը Արմենպրես լրատվական գործակալության հետ զրուցել էր նոտարական ծառայությունների էլեկտրոնային համակարգի շուրջ՝ մանրամասնելով համակարգի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքները: «Նշվածի արդյունքում կկրճատվեն նոտարական վավերացման ժամկետները,կբարելավվի նոտարական գրասենյակների ներքին կառավարումը, կբացառվի փաստաթղթեր կեղծելու հնարավորությունը, կպարզեցվեն ժառանգության գործերի վարման ընթացակարգերը, իրական ժամանակում հասանելի կլինի վիճակագրական տեղեկատվությունը և այլն: Որպես վերջնական և երկարաժամկետ արդյունք՝ ակնկալվում է, որ կբարձրանա քաղաքացիների՝ իրավունքների պաշտպանության և սպասարկման որակից բավարարված լինելու մակարդակը», _ասել էր պարոն Օրբելյանը:

 

2012թ. մարտին Հայաստանի ՀանրապետությանԿառավարությունը հավանություն էր տվել Հայաստանում էլեկտրոնային նոտար համակարգի ներդրման հայեցակարգին: Համակարգի ներդրումը ֆինանսավորվել է Եվրամիության,իրականացվել՝ Եվրոպայի խորհրդի կողմից ՀՀ Արդարադատության նախարարությանհետ համատեղ: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի,Ոստիկանության, ՔԿԱԳ մարմնի հետ ամբողջական կապի ապահովման շնորհիվ նոտարը հնարավորություն է ստանում կիրառելու«մեկ պատուհան» սկզբունքը, չպահանջել հավելյալ փաստաթղթեր և շատ կարճ ժամանակահատվածում ստուգել մի շարք փաստաթղթերի օրինականությունը: Համակարգի ներդրմամբ ոչ միայն կբարձրանա նոտարական ծառայությունների որակը և նոտարի աշխատանքի արդյունավետությունը, այլ նաև ապահով միջավայր կստեղծվի բնակչության գույքային իրավունքների պաշտպանվածության և հետագա դատական վեճերը կանխելու շնորհիվ դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար:

 

Արամ Օրբելյանի զրույցը Էլեկտրոնային նոտարի ներդրման վերաբերյալ © Armenpress

Լուսանկարը ©Iravaban.net

 

Այլ անդրադարձներ՝

Հոդված՝«Էլեկտրոնային նոտար համակարգը կնպաստի ժամանակի խնայողությանը և թղթաբանության կրճատմանը»© Iravaban.net

Հոդված՝ «Ներկայացվել է Էլեկտրոնային նոտար համակարգը» © ՀՀ Արդարադատության նախարարության մամուլի ծառայություն

Հոդված՝««Էլեկտրոնային նոտար»համակարգի շնորհիվ բարձրացել է նոտարի կողմից մատուցվող ծառայությունների որակը» ©Armenpress

Տեսանյութ՝«ՀՀ նոտարական պալատում ներկայացվեց Էլեկտրոնային նոտար համակարգը» © Armenpress

Հոդված՝«Ներկայացվել է Էլեկտրոնային նոտար համակարգը» © Լուրեր Հայաստանից- NEWS.am

Հոդված՝«Ներկայացվել է Էլեկտրոնային նոտար համակարգը» © Ազատությունռադիոկայան

Հոդված՝«Ներկայացվել է Էլեկտրոնային նոտար համակարգը» © MediaMax

Հոդված՝«Եվրոպայի նվերը Հայաստանին.էլեկտրոնային նոտարական համակարգ» © Հրապարակ

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21