Արամ Օրբելյան. դասախոսությունների շարք Փաստաբանական գրասենյակի կառավարում թեմայով Կանտի անվան Բալթիկ Դաշնային համալսարանում

«Մասնագիտական հաղորդակցում ու հմտություններ իրավաբանների համար. հաջողության ուղի» երրրորդ ամառ–աշնանային դպրոց Էմանուել Կանտի անվան Բալթիկ դաշնային համալսարանում

2014թ. օգոստոսի 24-ից սեպտեմբերի 6-ը «Կոնցեռն–Դիալոգ»փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան, ի.գ.դ. Արամ Օրբելյանը դասախոսությունների հերթական շարքով հանդես եկավ Էմանուել Կանտի անվան Բալթիկ Դաշնային համալսարանի «Մասնագիտական հաղորդակցում ու հմտություններ իրավաբանների համար. հաջողության ուղի» երրրորդ ամառ–աշնանային դպրոցում։ Այս տարի դասախոսությունների թեման էր. «Իրավաբանական գրասենյակի կազմակերպումն ու կառավարումը»։

Հրավիրյալ դասախոսների կազմում էին նաև Ջորջթաունի պրոֆեսոր Ռիչարդ Ռոուն, Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Դեմետրիուս Ֆլոուդասը, Գերմանա-ռուսական տնտեսական դաշինքի խորհրդի անդամ տիկին Յուլիա Բոնդարենկոն, Էմանուել Կանտի անվան ԲԴՀ ռեկտոր պրոֆեսոր Անդրեյ Կլեմեշևը, ԲԴՀ Իրավաբանության դպրոցի տնօրեն Օլեգ Զայաչկովսկին, Մոսկվայի Բիզնեսի և Տնտեսության Ամերիկյան Համալսարանի պրոֆեսոր Վլադիմիր Լիսսինյակը, Փաբլիք Փրոփերթիսի ավագ իրավական խորհրդատու Կոնստանտինոս Մարկուլակիսը, Ուֆայի Իրավունքի համալսարանի պրոֆեսոր Էդուարդ Իշակովը, Իրավաբանական կլինիկաների զարգացման կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Մաքսիմ Դրանժևսկին, Աթենքի Ազգային Համալսարանի պրոֆեսոր Կոնստանտինոս Գոգոսը, Պետերբուրգի Իրավունքի ինստիտուտի տնօրեն Արկադիյ Գուտնիկովը, Սթենֆորդի Իրավունքի դպրոցի պրոֆեսոր Ջեյ Ֆինկելշտեյնը, Էմանուել Կանտի անվան ԲԴՀ դասախոս Նատելլա Ջափարձեն:

 

Օրիգինալ հոդվածը՝ «Մասնագիտական հաղորդակցում ու հմտություններ իրավաբանների համար. հաջողության ուղի» երրրորդ ամառ–աշնանային դպրոց © IKBFU

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21