Հանգիստ / տարվա ամփոփում Աղվերանում

«Իմ և իմ գործընկերների երազանքն է, որ այս փոքր կոլեկտիվում մենք զգանք ինչպես մեր ընտանիքում», - ասաց Սեդրակ Ասատրյանը:

2015թ. հունվարի 31-ից փետրվարի 1-ը Կոնցեռն-Դիալոգի անձնակազմը և գործընկեր փորձագետները մեկնեցին երկօրյա հանգստի Աղվերանի Կրիստալ Ռիզորթ հյուրանոցում: Հաճելին օգտակարի հետ համատեղելով՝ գրասենյակի ղեկավարությունը հյուրանոցի կոնֆերենս սրահում կազմակերպված քննարկման ընթացքում ամփոփեց 2014թվականի ձեռքբերումներն ու հստակեցրեց 2015թվականին ընկերության հիմնական ծրագրերն ու նպատակները:

«Կոնցեռն-Դիալոգի» ավագ գործընկեր Արամ Օրբելյանը խոսեց 2015թ.-ին ընկերության աշխատանքային արդյունավետության բարձրացման հիմնական ուղղությունների՝ կատարելագործված փաստաթղթավորման դիսցիպլինայի ու մարկեթինգային քաղաքականության մասին:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21