+374 10 575121 info@dialog.am

«Իրավական շաբաթ» #41 (Շրջանառության հարկի վիճահարույց դրույթների կիրառման վերաբերյալ)


«Իրավական շաբաթի» 41-րդ թողարկումն անդրադարձավ Շրջանառության հարկի մասին օրենքի վիճահարույց դրույթների կիրառման հերթական հետաձգման թեմային: Այս առիթով «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն փաստաբան Սեդրակ Ասատրյանը մի շարք մանրամասներ ներկայացրեց.

«Ես կարծում եմ՝ այլընտրանք չկա, որովհետև գերփոքր բիզնեսը ցույց տվեց, որ ինքը հակառակ դեպքում չի աշխատելու շուկայում: Սա նշանակում է, որ մենք կունենանք մասսայական բիզնեսից հրաժարումներ, կամ, հատկապես ԵՏՄ մտնելու հետ կապված, մարդիկ կփորձեն իրենց բիզնեսը տեղափոխել Հայաստանից դուրս: ՓՄՁ-ի տված հարկերը կազմում են ամբողջ բյուջեի 2%-ը ընդամենը: 2%-ի համար երկիրը տանել ցնցումների՝ ասելով, որ դրանով խոշոր բիզնեսին են ուզում դաշտ բերել, կարծում եմ էֆֆեկտիվ չէ: Վերջին հաշվով, եկամտային հարկը չվճարելը կամ թաքցնելը՝ Քրեական օրենսգրքի չարաբաստիկ 205-րդ հոդվածը, որի մասին խոսում ենք, այսօր կարելի է տեսենլ համատարած՝ արտադրողների մոտ, խոշոր սուպերմարկետներում, գյուղատնտեսական մթերքների վերամշակման գործարաններում: Այստեղ հաճախ աշխատողները չեն գրանցվում, եկամտային հարկը նորմալ չի վճարվում, համապատասխան փաստաթղթերը դիտավորյալ կեղծվում են և այլն»:

 «Կարծում եմ՝ այդ տարածքներում պետք է փնտրել բյուջեն լցնելու աղբյուրները», _ ամփոփեց պարոն Ասատրյանը:

 

Տեսանյութը © «Իրավական շաբաթ» #41