Սեդրակ Ասատրյանը և Արամ Օրբելյանը «Մարդկային գործոն»-ում. թեման՝ Զգուշացիր նախազգուշացումից – Արմենիա TV

«Քրեական օրենսգրքում իրականում ոչ թե խոսքը պետք է գնա հարկերը չվճարելու մասին, այլ՝ հարկեր վճարելուց խուսափելու մասին (փաստաթղթեր կեղծելու, և այլնի միջոցով)»,_ Ս.Ասատրյան և Ա.Օրբելյան

2014թ. հոկտեմբերի 24-ին «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Սեդրակ Ասատրյանը և գրասենյակի ավագ գործընկեր, ի.գ.թ. Արամ Օրբելյանը «Մարդկային գործոն» (Արմենիա TV) հաղորդման շրջանակներում հանգամանորեն ներկայացրեցին իրենց դիտողություններն և առաջարկությունները ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածում /գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծի վերաբերյալ:

 

Նրանք մասնավորպես նշեցին, որ գործնականում 205 հոդվածով հարուցված գործերի մեծ մասի դեպքում արդեն իսկ առկա է վարչական ակտ, որը չբողոքարկելու (անվիճելի դառնալու), կամ բողոքարկման դեպքում՝ բողոքը չբավարարելու դեպքում, բավարար է հարկերը բռնագանձելու համար: Այսինքն այն իրավաչափ նպատակը (հարկերի հավաքագրումը), որը հետապնդում է 205-րդ հոդվածը, իրականում կարելի է իրականացնել առավել մեղմ (սակայն ոչ պակաս արդյունավետ) միջամտության միջոցով, այն է վարչական ակտը ընդունելու և այն հարկադիր կատարելու միջոցով:

Այսինքն, քրեական օրենսգրքում իրականում ոչ թե խոսքը պետք է գնա հարկերը չվճարելու մասին, այլ՝ հարկեր վճարելուց խուսափելու մասին (փաստաթղթեր կեղծելու, և այլնի միջոցով):

Եվ արդյունքում քրեական օրենսգրքի շրջանակներում պետք է քննվեն միայն այն գործերը, որոնք անհնար է քննել վարչական վարույթի (ստուգումների) շրջանակներում (ընդ որում հենց անհնար է, այլ ոչ թե բարդ է, ցանկալի չի և այլն): Ընդ որում 205 հոդվածի համաձայն քրեական գործեր քննելիս պետք է կիրառվի ոչ թե ստուգումների հետ կապված ընթացակարգեր (վերստուգում և այլն), այլ քրեական դատավարությանը բնորոշ ընթացակարգեր (ապացույցների առգրավում, անձանց հարցաքննում, փորձաքննություն, օպերատիվ հետախուզական գործողություններ և այլն՝ ապահովելով պատշաճ դատական վերահսկողություն):

 

 

Տեսանյութը © Արմենիա TV

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21