Սեդրակ Ասատրյանը «Կապիտալ» հաղորդաշարում. «Հարկային հետաքննություն» _ Երկիր Մեդիա TV

«Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում շատ մեծ խնդիր կա նվազագույն շեմի հետ կապված. այդ շեմը պետք է առնվազն լինի 10 միլիոն ՀՀ դրամ», _ առաջարկեց պարոն Ասատրյանը:

2013թ. ապրիլի 8-ին հրապարակվեց «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն փաստաբան Սեդրակ Ասատրյանի հարցազրույցը Երկիր Մեդիա հեռուստաալիքի «Կապիտալ» հաղորդաշարում՝ «Հարկային հետաքննություն» թեմայով:

Հաղորդմանը մասնակցում էին նաև ՊԵԿ Իրավական ապահովման բաժնի պետ Նաիրա Ավանեսյանը, Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանը և Հարկ վճարողների պաշտպանություն ՀԿ-ի նախագահ Փայլակ Թադևոսյանը: Նրանք քննարկեցին հարկային դաշտում առկա բացթողումները՝ մասնավորապես Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածը /գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելը/:

 

Պարոն Ասատրյանը, մասնավորապես, ասաց. «Վերջին տարիներին ես չեմ տեսել, որ բիզնեսին խոչընդոտելու համար որևէ պաշտոնատար անձի դատեն: Կարծում եմ՝ ժամանակը եկել է, որ պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության կանչեն բիզնեսին խոչընդոտելու համար և մենք կնպաստենք դրան: Ի վերջո, բիզնեսմենի պաշտպանվածությունը հենց դրանում է կայանում:

 

Մեծ բիզնեսը բնականաբար ունի մասնագետներ, իրավաբաններ, որոնց միջոցով խոշոր ընկերությունները նախ՝ խուսափում են օրենքի հետ խնդիրներից, իսկ օրենքի հետ խնդիրների դեպքում նրանք են գնում հարցաքննության: Բայց փոքր բիզնեսի դեպքում չկա իրավաբանի ծառայոթյուններից օգտվելու հնարավորությունը, մարդը որոշում է առաջին անգամ բիզնես սկսել, ինչ-որ բանում սխալվում է ու իր վրա 2-3 միլիոն դրամի հասնող հարկային ակտ է գրվում: Վստահ եմ, որ այդ բիզնես սկսողը հուր ու հավիտենական կմոռանա բիզնեսի մասին»:

 

«Ռուսաստանի Դաշնությունում հարկերը վճարելուց խուսափելու խոշոր չափի նվազագույն շեմը սկսվում է 15 միլիոն ՀՀ դրամից, իսկ առանձնապես խոշոր չափը՝ 85 միլիոն ՀՀ դրամից: Ուստի կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում շատ մեծ խնդիր կա նվազագույն շեմի հետ կապված. այդ շեմը պետք է առնվազն լինի 10 միլիոն ՀՀ դրամ», _ առաջարկեց պարոն Ասատրյանը:

 

Տեսանյութը © Երկիր Մեդիա TV

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21