Վերապատրաստում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի թեմայով

«Կոնցեռն-Դիալոգի» ավագ գործընկեր Արամ Օրբելյանը հանդիսանում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում իրավական և կարգավորիչ համակարգի բարելավում» ծրագրի փորձագետ

2015թ. փետրվարի 27-ին «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան, ի.գ.թ. Արամ Օրբելյանը և գրասենյակի ավագ իրավաբան, փաստաբան Նարինե Բեգլարյանը մասնակցեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ վերապատրաստման դասընթացին: Վերապատրաստման դասընթացը կազմակերպվել էր «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում իրավական և կարգավորիչ համակարգի բարելավում» ծրագրի շրջանակներում «Ավենյու Քընսալթինգ Գրուպ» խորհրդատվական ընկերության կողմից Արմենիա-Մարիոթ հյուրանոցում:

 

Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բարելավմանն ուղղված ծրագրի աշխատանքները հիմնականում կենտրոնացված են ՀՀ ՓԼԱՖ ոլորտի օրենսդրական դաշտի և ինստիտուցիոնալ շրջանակի ուսումնասիրության, լավագույն միջազգային փորձի ուսումնասիրության, բարելավմանն ուղղված առաջարկությունների մշակման, ՓԼԱՖ դեմ պայքարի համակարգի բարելավումն ապահովող հաշվետվությունների նոր ձևաչափերի մշակման շուրջ: Ծրագրի հիմնական նպատակն է արդիականացնել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ՀՀ իրավական, կարգավորիչ և ինստիտուցիոնալ համակարգը:

 

Արամ Օրբելյանը, որը հանդիսանում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում իրավական և կարգավորիչ համակարգի բարելավում» ծրագրի փորձագետը, ելույթ ունեցավ հետևյալ թեմաներով.

  • ՀՀ իրավական, կարգավորիչ և ինստիտուցիոնալ իրավիճակի համեմատությունը միջազգային չափանիշների և լավագույն փորձի հետ
  • ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտի բարելավմանն ուղղված առաջարկությունների ներկայացում
  • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում առաջարկվող ձևաթղթերի ներկայացում:

 

Վերապատրաստմանը մասնակցում էին Ֆինանսների նախարարության և Վիճակախաղեր կազմակերպող տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21