Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ-մրցույթ, 2015
14/03/2015
2015թ.-ի մարտի 14-ին և 15-ին «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Սեդրակ
Ասատրյանը, գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը, և ավագ իրավաբան, փաստաբան Գևորգ Հակոբյանը մասնակցեցին Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնի կազմակերպած 5-րդ ամենամյա «Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթին»՝ որպես մրցույթի դատավորներ:
Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնի հաղորդմանբ՝ այս տարվա դատախաղի առարկա վեճը ծագել էր Բրիտանական աշխարհահռչակ կանացի հագուստի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերության և վերջինիս հագուստները Հայաստան ներկրող և
վաճառող հայկական ընկերության միջև: Խնդիրը ներառում էր հարցեր ինչպես ապրանքային նշանների և ֆիրմային անվանումների, այնպես էլ հեղինակային իրավունքի, գյուտի արտոնագրի և անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ:
Դատախաղի հաղթող ճանաչվեցին Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի ապագա իրավաբանները:
Ամբողջական հոդվածը © Մտավոր Սեփականության Իրավուքի Կենտրոնի վեբկայք