Առևտրային արբիտրաժին նվիրված խաղ-մրցույթ

2015թ. մարտի 22-23-ը Հայաստանում ֆրանսիական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի ուսանողական թիմը մասնակցեց Հայաստանի ամերիկյան համալսարանի Իրավագիտության մագիստրատուրայի ծրագրի` Մեդիացիոն և Արբիտրաժային Կլինիկայի կողմից կազմակերպված արբիտրաժ խաղ-մրցույթին: Մրցույթը բաղկացած էր 2 փուլից՝ գրավոր և բանավոր, իսկ բանավորն իր հերթին՝ 3 փուլերից: ՀՖՀՀ-ի թիմն անցավ եզրափակիչ` զբաղեցնելով 2-րդ տեղը, ինչպես նաև արժանացավ «Լավագույն գրավոր աշխատանք» մրցանակին:

 

ՀՖՀՀ-ի թիմի խորհրդատուն «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, ՀՖՀՀ դասախոս, ի.գ.թ. Արամ Օրբելյանն էր, ում թիմը շնորհակալություն հայտնեց ցուցաբերած մասնագիտական աջակցության համար:

 

Օրիգինալ հրապարակումը՝ ՀՖՀՀ-ի ուսանողները՝ Առևտրային արբիտրաժին նվիրված խաղ-մրցույթում @ ՀՖՀՀ կայք-էջ

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21