Քրեական իրավունքի դատախաղ Կոտայքի մարզում Ժաննա Սիմոնյանի հետ

2015թ. մայիսի 30-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի առաջին ատյանի դատարանում կայացավ քրեական իրավունքի դատախաղ-մրցույթ Եղվարդի և Չարենցավանի ավագ դպրոցի աշակերտների երկու 5-հոգանոց թիմերի միջև: Մրցույթը անցկացվեց դատավարության նմանակման խաղի տեսքով՝ հորինված քրեական գործի վարույթի շրջանակներում:

 

Դատախաղը կազմակերպվել էր «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համագործակցությամբ։ Միջոցառմանը մասնակցում էին Չարենցավանի առաջին ատյանի դատարանի դատավորն ու դատական դեպարտամենտի ներկայացուցիչներ:

 

Նախքան մրցույթը «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ իրավաբան և գործընկեր փաստաբան Ժաննա Սիմոնյանը նախապատրաստական աշխատանքներ էր իրականացրել դատախաղին մասնակցող դպրոցականների հետ՝ նրանց ծանոթացնելով քրեական օրենսդրության և վարույթների առանձնահատկություններին:

 

Օրիգինալ հրապարակումը՝ Դատախաղ-մրցույթ @ OSCE վեբկայք

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21