Արամ Օրբելյան. Քննարկում «Քաղաքացիական հասարակություն-պետական կառույցներ համագործակցություն» խորագրով

Արամ Օրբելյանը ներկայացրեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգի մշակման գործընթացը, քաղաքացիական հասարակության ձևավորման հետ կապված հարցերը, նման գործընթացների դրական ու բացասական կողմերը:

2015թ. հունիսի 30-ին «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ ի.գ.թ. Արամ Օրբելյանը մասնակցեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) նախաձեռնած քննարկմանը՝ «Քաղաքացիական հասարակություն-պետական կառույցներ համագործակցություն» խորագրով:

 

Հանդիպմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արեգ Սավգուլյանը, USAID ծրագրային բաժնի տնօրեն Մերվին Էլիսը, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Աշխատանքային հանդիպման նպատակն էր նպաստել քաղաքացիական հասարակության և պետական կառույցների միջև փոխգործակցության ամրապնդմանն ու  համագործակցության խորացման համար նոր մեխանիզմների մշակմանը:

 

Արամ Օրբելյանը ներկայացրեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգի մշակման գործընթացը, քաղաքացիական հասարակության ձևավորման հետ կապված հարցերը, նման գործընթացների դրական ու բացասական կողմերը: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ընդգծեց այս օրենքի նախագծի մշակման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ արդյունավետ աշխատանքը՝ որպես քաղաքացիների և իշխանության միջև կապի ապահովման և քաղաքացիական հասարակության՝  որոշումների կայացման գործընթացում ներգրավվածության լավագույն օրինակներից մեկը:

 

Օրիգինալ հրապարակումը՝ Քննարկում «Քաղաքացիական հասարակություն-պետական կառույցներ համագործակցություն» խորագրով @ ՀՀ Արդարադատության նախարարության վեբկայք

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21