Քրեական իրավունքի դատախաղ Արմավիրի մարզում Ժաննա Սիմոնյանի հետ

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ իրավաբան և գործընկեր փաստաբան Ժաննա Սիմոնյանի ղեկավարությամբ մարզված Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցի թիմը դատախաղում զբաղեցրեց առաջին տեղը:

2015 թվականի սեպտեմբերի 26-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում կայացավ «Հայաստանյան մարզերում քրեական իրավունքի դատախաղ մրցույթ» ծրագրի հերթական փուլը: Դատախաղն անցկացվեց «ԻՀԱԿ» փորձագետների կողմից նախապես կազմված մտացածին քրեական գործի փաստերի շուրջ: Դատախաղին մասնակցում էին Արմավիր քաղաքի թիվ 1 և թիվ 4 դպրոցների թիմերը:

 

Մրցույթի հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցի թիմը, որը դատախաղի ընթացքում ներկայացնում էր պաշտպանության կողմը: Թիմերից մեկը մարզվել էր «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ իրավաբան և գործընկեր, «ԻՀԱԿ» փորձագետ, փաստաբան Ժաննա Սիմոնյանի ղեկավարությամբ: 

 

«Հայաստանյան մարզերում քրեական իրավունքի դատախաղ մրցույթ» ծրագիրն անցկացվում է «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության (ԻՀԱԿ)՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և ՀՀ դատական դեպարտամենտի օգնությամբ: Դատախաղը վարում էին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահի ավագ օգնական Անի Դանիելյանը և ԻՀԱԿ փոխնախագահ Վիրաբ Խաչատրյանը:

 

Քրեական իրավունքի դատախաղ Հայաստանի մարզերում @ Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21