Քրեական իրավունքի դատախաղի կիսաեզրափակիչ փուլը Ժաննա Սիմոնյանի հետ

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ իրավաբան և գործընկեր, «ԻՀԱԿ» փորձագետ, փաստաբան Ժաննա Սիմոնյանի ղեկավարությամբ մարզված թիմը անցավ դատախաղ մրցույթի եզրափակիչ փուլ:

2015 թվականի հոկտեմբերի 24-ին քրեական վերաքննիչ դատարանում կայացավ «Հայաստանյան մարզերում քրեական իրավունքի դատախաղ մրցույթ» ծրագրի կիսաեզրափակիչ փուլը, որտեղ հանդիպեցին նախորդ փուլերում հաղթած թիմերը՝ Իջևան քաղաքի ավագ դպրոցի թիմը, Արտաշատ քաղաքի ավագ դպրոցի թիմը, Արմավիր քաղաքի թիվ 1 ավագ դպրոցիթիմը և Չարենցավան քաղաքի ավագ դպրոցի թիմը: Թիմերը միմյանց հետ մրցում էին «ԻՀԱԿ» փորձագետների կողմից նախապես կազմված մտացածին քրեական գործի փաստերի շուրջ:

 

Դատախաղը վարեց դատավորներից բաղկացած հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված էին քրեական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահի ավագ օգնական Անի Դանիելյանը և ԻՀԱԿ փոխնախագահ Վիրաբ Խաչատրյանը:
Դատարանի անդամների քվեարկության արդյունքում միջոցառման եզրափակիչ փուլ անցան Արմավիր քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի թիմը և Արտաշատ քաղաքի ավագ դպրոցի թիմը: Արտաշատի թիմի մասնակիցները մարզվել էին 
«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ իրավաբան և գործընկեր, «ԻՀԱԿ» փորձագետ, փաստաբան Ժաննա Սիմոնյանի ղեկավարությամբ:

 

«Հայաստանյան մարզերում քրեական իրավունքի դատախաղ մրցույթ» ծրագիրն անցկացվում է «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության (ԻՀԱԿ)՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և ՀՀ դատական դեպարտամենտի օգնությամբ:

 

Քրեական իրավունքի դատախաղ Հայաստանի մարզերում @ Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21