Կոնցեռն-Դիալոգը մասնակցեց TAG Alliances դաշինքի միջազգային համաժողովին ԱՄՆ-ում

Կոնցեռն-Դիալոգի կառավարիչ գործընկեր Սեդրակ Ասատրյանը և ավագ գործընկեր Արամ Օրբելյանը մասնակցեցին ԱՄՆ Սանտա Մոնիկա քաղաքում տեղի ունեցած՝ TAG Alliances-ի միջազգային համաժողովին՝ նվիրված ձեռնարկատիրության ու ֆինանսահաշվապահական ոլորտում իրավաբանական տարաբնույթ հարցերի քննարկմանը:

Հոկտեմբերի 26-ից 28-ը «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր Սեդրակ Ասատրյանը և ավագ գործընկեր Արամ Օրբելյանը մասնակցեցին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաքում տեղի ունեցած՝ TAG Alliances (իրավաբանական ընկերությունների TAGLaw, TIAG, TAG-SP միությունների միջազգային ցանց) միջազգային ամենամյա համաժողովին: Համաժողովի աշխատանքներին մասնակցել են աշխարհի շուրջ 30 երկրների ավելի քան 80 իրավաբանական ընկերություններ: Հանդիպմանը, որը նվիրված էր ձեռնարկատիրության ու ֆինանսահաշվապահական ոլորտում իրավաբանական տարաբնույթ հարցերի քննարկմանը, Հայաստանը ներկայացրել է միության անդամ «Կոնցեռն-Դիալոգ» ընկերությունը:


Համաժողովի պլենար նիստերի և թեմատիկ քննարկումների ընթացքում, մասնավորապես, ելույթ ունեցան Inside Public Accounting ամսագրի «Լավագույններից լավագույնը» դասակարգման սանդղակի ամենաառաջարկվող խորհրդատուներից մեկը ճանաչված Գեյլ Քրոսլին, դատավարության խորհրդատու և հաղորդակցության փորձագետ, պրակտիկայում ավելի քան 30 հազար իրավաբանների վերապատրաստած ճանաչված մասնագետ Կատերինա Ջեյմսը և իրավաբանության ու հաշվապահության ոլորտների այլ նշանավոր մասնագետներ, որոնք ներկայացրին սեփական փորձը, ինչպես նաև համաշխարհային վերջին զարգացումները:


Համաժողովի շրջանակներում առանձին ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքում մի շարք իրավական հարցերով պայմանավորվածություններ են ձեռք բերվել «Կոնցեռն-Դիալոգ» ընկերության և արտասահմանյան գործընկերների միջև համագործակցության զարգացման նպատակով: Այսպես, համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանից Մեծ Բրիտանիա ներդրումների և միգրացիոն հարցերով համագործակցել «Քլարքսլեգալ» ՍՊ գործընկերության հետ: Սպորտային իրավունքի, սպորտային արբիտրաժի և սպորտի իրավական հարցերով համագործակցման վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել շվեյցարական «Հոդլեր Ռեղթսանվելթե» ընկերության գործընկեր, Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանի արբիտր Վելտեն Բերնհարդի հետ: Ներդրումների կազմակերպման և օֆշորային իրավասությունների կիրառման հարցերով համագործակցության համաձայնություն է ձեռք բերվել Բրիտանական Վիրջինյան Կղզիների (BVI) «Հանթ ընդ Քո» ընկերության հետ: Ինչպես նաև մի շարք երկկողմ նախնական քննարկումներ են տեղի ունեցել համագործակցության հնարավորությունների մասով ԱՄՆ տարբեր նահանգների, Մեքսիկայի և մի շարք այլ երկրների իրավաբանական ընկերությունների հետ:

 

Միջազգային համաժողովը կազմակերպվել էր TAGLaw անկախ իրավաբանական ընկերությունների համաշխարհային դաշինքի կողմից: Դաշինքին անդամակցում են ավելի քան 150 ընկերություն աշխարհի շուրջ 90 երկրներից, 300 գրասենյակ, 9000 իրավաբան:

 

Ավելի մանրամասն՝ @ TAGLaw website

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21