«Արմենիան գեյմինգ ֆորում». որպեսզի գաղափարը պրոդուկտ դառնա

Նոյեմբերի 17-ին «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական ընկերության ավագ գործընկեր Արամ Օրբելյանը մասնակցեց «Արմենիան գեյմինգ ֆորումին», որն անցկացվում է Հայաստանում առաջին անգամ և առաջին հարթակն է բոլոր նրանց համար, ովքեր կապ ունեն խաղատնային բիզնեսի հետ: Ֆորումն ուղղված էր երկրում խաղատնային բիզնեսի զարգացմանը և նպատակ ուներ նպաստելու պետության համար ոլորտի եկամտաբերությանը և դրա՝ թափանցիկ բիզնեսի կարգավիճակ ստանալուն:

 

Արամ Օրբելյանը ֆորումի շրջանակներում զեկուցում ներկայացրեց՝ «Ինչպե՞ս հիմնել խաղային բիզնես Հայաստանում. գաղափարից մինչև պատրաստի պրոդուկտ» թեմայով:


Օրբելյանը ներկայացրեց օրենսդրական այն նորմերը, որոնք կարգավորում են Հայաստանում խաղային բիզնեսի գործունեությունը: Անդրադարձ կատարվեց խաղային բիզնեսի տեսակներին ու սուբյեկտներին՝ հանգամանորեն ներկայացնելով լիցենզավորման կարգը ոլորտում: Արամ Օրբելյանը խոսեց օրենքի խախտման դեպքում հնարավոր պատժամիջոցների, ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված պահանջների ու սահմանափակումների մասին, ինչպիսիք են խաղատների տեղաբաշխումը, գովազդի սահամանափակումների կարգը:

 

Ֆորումի առանձնահատկությունը բիզնեսի ներկայացուցիչների և իշխանությունների համար ակնառու է: Այն կարող է խթանել ոլորտում քայլեր ձեռնարկողների իրավաչափ գործունեությունը:

 

 

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21