Արտաշատի ավագ դպրոցի թիմը հաղթեց քրեական իրավունքի դատախաղ մրցույթի եզրափակիչ փուլում

2015թ. նոյեմբերի 21-ին ՀՀ Վճռաբեկ դատարանում կայացավ «Քրեական իրավունքի դատախաղ» մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին դատախաղի կիսաեզրափակիչ փուլը հաղթահարած Արմավիր քաղաքի համար 1 ավագ դպրոցի և Արտաշատ քաղաքի ավագ դպրոցի թիմերը:

 

Նշված դպրոցների սովորողները մրցում էին միմյանց հետ նախապես կազմված քրեական գործի փաստերի շրջանակներում: Դատախաղը վարեցին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի անդամ Համլետ Ասատրյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահի ավագ օգնական Անի Դանիելյանը և «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կորյուն Թամրազյանսը:


Եզրափակիչ փուլում դատարանի անդամների գնահատականների հիման վրա հաղթող ճանաչվեց Արտաշատ քաղաքի ավագ դպրոցի թիմը: Արտաշատի թիմի մասնակիցները մարզվել էին «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ իրավաբան և գործընկեր, «ԻՀԱԿ» փորձագետ, փաստաբան Ժաննա Սիմոնյանի ղեկավարությամբ:


Դատախաղ մրցույթը կազմակերպվում է «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ Դատական դեպարտամենտի աջակցությամբ:

 

Քրեական իրավունքի դատախաղ Հայաստանի մարզերում @ Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21