+374 10 575121 info@dialog.am

Փաստաբանների պալատում տեղի ունեցավ փաստաբանների երդման հանդիսավոր արարողությունը


Նոյեմբերի 28-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի ունեցավ փաստաբանների երդման և արտոնագրերի հանձնման արարողությունը, որի ընթացքում ՀՀ փաստաբանների դպրոցի 73 շրջանավարտներ ստացան փաստաբանական գործունեության արտոնագրեր:


Կոնցեռն-Դիալոգ փաստաբանական ընկերության աշխատակիցներ Ռուստամ Բադասյանը, Նունե Տիգրանյանը և Սիլվա Ասատրյանը, որոնք դպրոցի շրջանավարտներից էին, նույնպես ստացան իրենց արտոնագրերը:

 


ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի հանդիսավոր նիստում նրանք երդվեցին ազնիվ և բարեխիղճ կատարել փաստաբանի պարտականությունները, պահպանել փաստաբանական գաղտնիքը, պաշտպանել վստահորդների իրավունքները, ազատությունները և շահերը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով:

 

 

 

 

 

 

Երդման արարողության ժամանակ ելույթ ունեցավ նաև Կոնցեռն-Դիալոգ փաստաբանական ընկերության տնօրեն, Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամ, Փաստաբանական դպրոցի դասախոս Սեդրակ Ասատրյանը: Շրջանավարտներին շնորհավորելով արտոնագիր ստանալու առիթով՝ նա իր խոսքում նշեց, որ այսօր փաստաբանը կարող է ազնիվ աշխատանքով ապրել արժանապատիվ և ապահովված կյանքով: Ս. Ասատրյանը փաստաբաններին մաղթեց հաջողություն փաստաբանական գործունեություն իրականացնելու ճանապարհին: