+374 10 575121 info@dialog.am

«Աշխատանքային վեճերի դատական պրակտիկան» խորագրով սեմինար-քննարկում


Հունիսի 21-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ «Աշխատանքային վեճերի դատական պրակտիկան» խորագրով սեմինար-քննարկումը, որը  կազմակերպվել էր  «ԿոնցեռնԴիալոգ» փաստաբանական գրասենյակի կողմից։

 Սեմինարը  վարում  էին  գրասենյակի տնօրեն, փաստաբան Սեդրակ Ասատրյանը և  գործընկեր, փաստաբան Ժաննա Սիմոնյանը։ Սեմինարի նյութը պատրաստված էր  ելնելով «ԿոնցեռնԴիալոգ» փաստաբանական գրասենյակի բազմամյա  փորձից և աշխատանքային վեճերի ոլորտում ավելի քան 150 հաջողակ ավարտով դատական  գործերի պրակտիկայից։