+374 10 575121 info@dialog.am

Թափուր աշխատատեղ


"Կոնցեռն-Դիալոգ" ՓԲԸ

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերությունն աշխատանքի է հրավիրում հեռախոսային կենտրոնի (call center) օպերատորի`պարտքերի հավաքագրման ոլորտում աշխատելու համար:

 

Պաշտոնը – հեռախոսային օպերատոր

Աշխատանքի սկիզբ – հնարավորինս շուտ

Տևողությունը – երկարաժամկետ, 3 ամիս փորձաշրջանով

Վայրը – Երևան, Հայաստանի Հանրապետություն

Աշխատանքի նկարագրություն – Կոնցեռն-Դիալոգ ՓԲ ընկերությունը փնտրում է աշխատակիցների, ովքեր կաջակցեն պարտքերի հավաքագրման թիմին որպես հեռախոսային օպերատոր:

Պարտականությունները՝

-         Կատարել և ընդունել զանգեր, բանակցել պարտապանների հետ

-         Ներկայացնել պարտապանին իր պարտքի մասին ամբողջական տեղեկատվություն

-         Կատարել այլ անհրաժեշտ պարտականություններ կապված պարտքերի հավաքագրման հետ

 

Պահանջվող հմտություններ

-         Հայերեն լեզվով հստակ արտահայտվելու ունակություն

-         Համոզիչ խոսելու և բանակցային ունակություններ

-         Համակարգչի և ժամանակակից տեխնոլոգիաների բավարար իմացություն;

-         Պատասխանատվության և ազնվության զգացում, ճշտապահություն, կոնֆիդեն­ցիալ (գաղտնի) տեղեկատվության պահպանման ունակություն;

-         Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում և ճնշման տակ աշխատելու ունա­կություն;

-         Հաճախորդների հետ շփվելու ունակություն, համբերատարություն

-         Նշված ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

 

Աշխատավարձը - Բանակցային

Դիմելու ընթացակարգը – Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար թեկնածուն կարող է իր ինքնակենսագրականը (CV) ուղարկել career@dialog.am էլ. հասցեին՝ նամակի առարկան (subject) տողում նշելով “հեռախոսային օպերատորի հաստիքի համար”: Ինքնակենսագրականը անհրաժեշտ է ուղարկել .pdf, .doc կամ .docx ֆորմատներով, ֆայլի անվանման մեջ պարտադիր նշելով դիմողի անունը (լատինատառ կամ մեսրոպատառ):

 

Հայտարարության սկիցբը – 6 հուլիսի 2016 թ.

Հայտարարության ավարտը – 16 հուլիսի 2016 թ.

 

Ընկերության մասին - «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲ Ընկերությունը փաստաբանական գրա­սենյակ է, որը տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն տեղական և ար­տասահմանյան ընկերություններին: 2011 թվականից ընկերությունը նաև մասնա­գիտանում պարտքերի հավաքագրման ծառայությունների մատուցման մեջ (հեռահաղորդակցության ոլորտ, բանկեր, վարկային կազմակերպություններ): Ընկերության գործունեությանը ծանոթանալու համար կարող եք այցելել մեր կայքը՝www.dialog.am: