Հակասրճարանների հարկում - արտոնագրային վճար, թե՞ շրջանառության հարկ

Ավարտվեց «Կոցեռն Դիալոգ»  փաստաբանական գրասենյակի գործերից մեկը, որը  շատ հետաքրքական է իր բնույթով և կարող է  նախադեպ ծառայել նմանատիպ գործերում։

 

Էոն ՍՊԸ-ն տնօրինում է հակասրճարան, որի նպատակն է հաճախորդների համար ժամանցի ապահովումը, տարատեսակ միջոցառումների կազմակերպումը, տարատեսակ թեմաների քննարկման համար հարթակ ստեղծելը։ Հաճախորդները վճարում են տարածքում գտնվելու ժամանակահատվածի համար։ Տարածքում առկա է հյուրասիրություն քաղցրավենիքի և սուրճի տեսքով, որոնց համար հաճախորդը չի վճարում։

 

Հարկային մարմինը, 08.10.2015թ-ին կազմել է թիվ 6115295 ստուգման ակտը, որով արձանագրել է, որ հակասրճարանը, զբաղվում է հանրային սննդի սպառման կազմակերպմամբ, հետևաբար հանդիսանում է արտոնագրային վճար վճարող և պետք է ներկայացներ համապատասխան հայտարարություն ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ։ Սույն ակտը բողոքարկվել է ՀՀ վարչական դատարան, Դատարանում գործը ներկայացրել է "Կոնցեռն Դիալոգ" փաստաբանական գրասենյակի փաստաբան, ավագ իրավաբան Ռուստամ Բադասյանը։

 

Դատարանի վճռով ըստ էության արձանագրվել է, որ հակասրճարանի գործունեությունը չի կարող դիտարկվել որպես հանրային սննդի սպառման կազմակերպում միայն հիմք ընդունելով այն հանգամանքը, որ տարածքում առկա է հյուրասիրություն սուրճի և քաղցրավենիքի տեսքով։ Մասնավորապես, դատարանը նշել է․ "վարչական մարմինը, ընդունելով վարչական ակտը, միաժամանակ կրելով վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի մասով ապացուցման բեռը, դատարանին չներկայացրեց որևէ հիմնավոր փաստ այն մասին, որ   ընկերությունն  իրականացրել  է  խոհարարական  արտադրանքի    սպառման կազմակերպում․․․։"։

 

Դատարանը սույն արձանագրումը կատարել է այն պարագայում, երբ հայցվոր կողմը հաստատել է, որ առկա է  քաղցրավենիքի և սուրճի տեսքով հյուրասիրություն։

 

Այսպիսով, դեռևս օրինական ուժի մեջ չմտած վճռով հաստատվել է հակասրճարանների գործունեության հարկման բարենպաստ մեխանիզմ, վերջիններիս գործունեությունը հարկման է ենթակա շրջանառության հարկով։

 

Ավելի մանրամասն գործը կարող եք գտնել այստեղ։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21