ՀՀ կառավարության որոշումը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 493-Ն և N 486-Ն որոշումների գործողությունը կասեցնելու մասին»

ՀՀ կառավարության 11.08.2016 թ.-ի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 493-Ն և N 486-Ն որոշումների գործողությունը կասեցնելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:

 Որոշմամբ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը կասեցվում է օտարերկրացի  աշխատողի համար աշխատանքի թույլտվություն տրամադրելու գործընթացը:

 Մինչև որոշումն ուժի մեջ մտնելը օտարերկրացի աշխատողի համար գործատուներին տրված աշխատանքի թույլտվությունները կշարունակեն գործել  ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 493-Ն և N 486-Ն որոշումների գործողության կասեցման ընթացքում և վերականգնումից հետո, բայց ոչ ավել, քան աշխատանքի թույլտվության մեջ նշված ժամկետով:

 Այն օտարերկրացիները, որոնց համար մինչև որոշումն ուժի մեջ մտնելը գործատուների կողմից օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվել են աշխատանքի թույլտվություն ստանալու վերաբերյալ դիմումներ, կարող են աշխատել ՀՀ-ում առանց աշխատանքի թույլտվության, իսկ ներկայացված դիմումները կվերադարձվեն դիմումատուին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Այստեղ կարող եք գտնել 2016 թվականի մայիսի 12-ի N 493-Ն որոշումը, որը ուժի մեջ էր մտել 2016 թ. հունիսի 04-ից։ 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21