“Կոնցեռն- Դիալոգ” փաստաբանական գրասենյակը ներկայացրեց Հայաստանը “Միջազգային համեմատական իրավաբանական ուղեցույցում”

“Միջազգային  համեմատական  իրավաբանական ուղեցույցի” (“International Comparative Legal Guides”) “Աշխատանքային Օրենսդրություն”    2016թ-ի ամսագրում ներկայացվել են  “ԿոնցեռնԴիալոգ” փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանի և գործընկեր Ժաննա Սիմոնյանի հեղինակած վերլուծությունը Հայաստանում աշխատանքային օրենսդրության  մասին:

“Միջազգային  համեմատական  իրավաբանական ուղեցույց” շարքն ապահովում է իրավաբանական տեղեկատվության ընթացիկ և գործնական համեմատական մի շարք պրակտիկայի ոլորտներում: Այն հետևում է հարց ու պատասխանի ձևաչափին՝ ապահովելու համար յուրաքանչյուր թեմայի շրջանակներում մանրակրկիտ լուսաբանումը ամբողջ աշխարհի մակարդակով տարբեր իրավական համակարգերում: Յուրաքանչյուր ուղեցույց պարունակում է  “Միջազգային  համեմատական  իրավաբանական ուղեցույցի” աջակիցների կոլեկտիվ փորձը՝ ստեղծելու համար արժեքավոր և հարմար ռեսուրս, որն  ամեն տարի թարմացվում է:

 

Ամբողջական հրապարակումը ներկայացված է  այստեղ:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21