Կայացավ <<Իրավաբանի պրոֆեսիոնալ հմտությունները: Ճանապարհ դեպի հաջողություն>> խորագրով 5-րդ միջազգային ամառային դպրոցը

Սույն թվականի օգոստոսի 25-ին Ի. Կանտի անվան Բալթյան ֆեդերալ համալսարանում տեղի ունեցավ <<Իրավաբանի պրոֆեսիոնալ հմտությունները: Ճանապարհ դեպի հաջողություն>> խորագրով 5-րդ միջազգային ամառային դպրոցը, որտեղ դասախոսություններով հանդես եկավ Կոնցեռն-Դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանը` ներկայացնելով փաստաբանական գրասենյակների կառավարմանն առնչվող մի շարք խնդիրներ:

Ամառային դպրոցին մասնակցեցին 8 երկրների 30 համալսարանների 80 ուսանող և 23 դասախոսներ: Դպրոցի ծրագրով նախատեսված էր կուրսերի յուրահատուկ ընտրություն՝  մշակված և ուղղված ապագա իրավաբանների մոտ մասնագիտական և հաղորդակցության հմտությունների զարգացմանը:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21