Արամ Օրբելյանը Մինսկում մասնակցեց Առևտրային մեդիացիային նվիրված համաժողովին

Արամ Օրբելյանը Մինսկում մասնակցեց Առևտրային մեդիացիային նվիրված համաժողովին Կոնցեռն Դիալոգ իրավաբանական ընկերության ավագ գործընկեր Արամ Օրբելյանը ս.թ. հոկտեմբերի 11-12-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցեց «Առևտրային մեդիացիան Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» խորագիրը կրող համաժողովին:

Համաժողովի կազմակերպիչներն էին Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը, մեդիացիայի հայտնի մասնագետ Բիլ Մարշին և «Վլասովա, Միխել և գործընկերներ» գրասենյակը:

Երկօրյա համաժողովի ընթացքում Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և այլ երկրների ներկայացուցիչները քննարկեցին առևտրային վեճերը կոմերցիոն մեդիացիայի միջոցով լուծելու ճանապարհները:

«Կոմերցիոն մեդիացիան դինամիկ, ինտերակտիվ գործընթաց է, որի ընթացքում երրորդ՝ չեզոք կողմը վիճաբանող կողմերին օգնում է բանակցությունների միջոցով լուծել խնդիրը, ինչը կարող է էապես կրճատել դատարանների ծանրաբեռնվածությունը, ավելացնել վեճերի լուծման տոկոսային ցուցանիշը»,-ասած է ՎԶԵԲ-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21