Սեդրակ Ասատրյանը մասնակցեց մեծահասակների կրթության մեթոդաբանությանը նվիրված սեմինարի

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն, ՀՀ Փաստաբանական դպրոցի դասախոս Սեդրակ Ասատրյանը ս.թ. հոկտեմբերի 21-23-ին Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում մասնակցեց «Մեծահասակների կրթության մեթոդաբանությունը» խորագրով դասավանդողների վերապատրաստման սեմինարին:

Միջոցառման կազմակերպիչը Միջազգային Իրավական Համագործակցության գերմանական հիմնադրամն էր (IRZ):

Եռօրյա սեմինարին մասնակցում էին ինչպես հայ, այնպես էլ գերմանացի փորձագետներ: Սեմինարի ընթացքում զեկույցներով հանդես եկան Գերմանական փաստաբանների ակադեմիայի տնօրեն Ֆիլիպ Վենդթը, տնտեսական մեդիատոր, Բեռլինի Էկոնոմիկայի և իրավունքի բարձրագույն դպրոցի ներկայացուցիչ, պրոֆեսոր Յան Այքելբերգը և Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի (ՄԻԵԿ) հարցերով փորձագետ Արա Ղազարյանը:

Սեմինարի մասնակիցները տեղեկություններ ստացան Գերմանիայում փաստաբանների կրթության և վերապատրաստման հնարավորությունների, վերապատրաստման մեթոդների մասին:

Միջոցառումը նպաստեց նաև իրավական ոլորտի հայ և գերմանացի փորձագետների միջև փորձի փոխանակմանը:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21