Outsource2Armenia «Ֆինանսներ և կառավարում» համաժողով

Դեկտեմբերի 8-ին Երևանի «ԴաբլԹրի բայ Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցավ Outsource2Armenia «Ֆինանսներ և կառավարում» խորագրով համաժողովը:

 

Համաժողովին, որին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և իրավական, ֆինանսական, ձեռնարկատիրական ոլորտների ներկայացուցիչներ, քննարկման էին ներկայացվել հետևյալ թեմաները՝

- Հայաստանը՝ ֆինանսական և կառավարչական ծառայությունների գրավիչ կենտրոն,

- Իրանի, Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև մասնագիտական ծառայություններ մատուցելու և որպես ինտեգրատոր հանդես գալու Հայաստանի հնարավորությունները,

- Ֆինանսական և կառավարչական ծառայությունների մատուցման գլոբալ շուկայի զարգացման միտումները:

 

Համաժողովի բանախոսներն էին ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, «Մենեջմենթ Միքս» ընկերության ղեկավար Րաֆֆի Սեմերջյանը, «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ» ընկերության ԱՊՀ գծով ղեկավար Գուրգեն Հակոբյանը և «Կոնցեռն Դիալոգ» ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը:

 

Համաժողովի ավարտին բանախոսների և ներկաների միջև կայացավ աշխույժ հարցուպատասխան: Համաժողովը կարևոր էր ներկայացված հայեցակետերի և գործարար նոր կապերի հաստատման առումով:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21