Քննարկումներ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի շուրջ

ՀՀ արդարադատության նախարարության 2015 թվականի մարտի 7-ին և 8-ին Աղվերանում կազմակերպել էր քննարկում՝ նվիրված «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքին:

 

Քննարկմանը ներկա էր ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, մասնակցում էին փորձագետներ Եղիշե Կիրակոսյանը, Արամ Օրբելյանը, արբիտրաժային դատարանի դատավորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ, ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ներկայացուցիչներ և ոլորտին առնչվող այլ շահագրգիռ անձինք: Երկօրյա հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, ՀՀ ընտանեկան օրենսգրքում, ՀՀ աշխատանքային օրենսգրքում, նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հետ կապված հարցեր:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21