+374 10 575121 info@dialog.am

Իրավաբանի թափուր հաստիքի հայտարարություն


Իրավաբանի թափուր հաստիք

 

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանականընկերությունը աշխատանքի է հրավիրում իրավաբանի:

 

Պաշտոնը – իրավաբան

 

Աշխատանքիսկիզբ – հնարավորինս շուտ

 

Տևողությունը – երկարաժամկետ, փորձաշրջանով

 

Վայրը – Երևան, Հայաստանի Հանրապետություն

 

Աշխատանքինկարագրություն – Կոնցեռն-Դիալոգ ՓԲ ընկերությունը փնտրում էաշխատակիցների իրավաբանի պաշտոնի համար:

Պարտականությունները՝

 

-  Տրամադրել իրավաբանական խորհրդատվություն ընկերություններին, այդ թվում ընկերությունների արտասահմանյան ներդրումներով, քաղաքացիական, առեւտրային, աշխատանքի, կորպորատիվ, մտավոր սեփականության, միջազգային մասնավոր եւ միջազգային առեւտրային իրավունքի ոլորտներում անգլերեն եւ հայերեն լեզուներով:

- Տրամադրել իրավաբանական խորհրդատվություն ֆիզիկական անձանց, այդ թվում օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիական, առեւտրային, աշխատանքի, կորպորատիվ, մտավոր սեփականության, միջազգային մասնավոր եւ միջազգային առեւտրային իրավունքի ոլորտներում անգլերեն եւ հայերեն լեզուներով:

- Պատրաստել պայմանագրեր անգլերեն և հայերեն լեզուներով և մասնակցել բանակցությունների:

- Ապահովել խորհրդատվություն ընկերությունների հիմնադրման վերաբերյալ, պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը և ներկայացնել փաթեթը համապատասխան պետական մարմիններին:

- Պատրաստել աշխատանքի ընդունման պայմանագրեր, աշխատանքի նկարագրություններ և աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ փաստաթղթեր:

- Ներկայացնել ընկերության հաճախորդների իրավունքները պետական մարմիններում և դատարաններում:

-  Կատարել այլ անհրաժեշտ պարտականություններ՝ ներառյալ հետազոտություն տարբեր իրավական հարցերի շուրջ:

 

Պահանջվող հմտություններ և կրթություն

- Բակալավրի ատիճան, ցանկալի է Քաղաքացիական/Բիզնեսի օրենքի ոլորտում: Մագիստրոսի աստիճանը համարվում է առավելություն:

- Աշխատանքային փորձը ցանկալի է:

- Հարկերի և մաքսային օրենսդրության մասին իմացությունը կդիտվի որպես առավելություն:

- Գերազանց համակարգչային գիտելիքներ՝  MS Office, Internet Explorer and E-mail:

- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացույուն: Ռուսերենի և այլ օտար լեզվի (գերմաներեն) լավ իմացությունը ցանկալի է:

- Իրավական տերմինաբանության իմացություն անգլերեն լեզվով, ինչպես նաև իրավական պայմանագրերի (կամ երկլեզու համաձայնագրերի) պատրաստման փորձ:

- Արտասահմանյան ընկերությունների հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:

- Պատասխանատվության և կարգապահության զգացում, ճշտապահություն, հաղորդակցոման հմտություններ:

- Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում աշխատելու ունա­կություն:

- Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն:

 

Աշխատավարձը - Բանակցային

 

Դիմելուընթացակարգը – Տվյալթափուր հաստիքին դիմելու համար թեկնածուն կարող է իր ինքնակենսագրականը (CV) ուղարկել career@dialog.am էլ. հասցեին՝նամակի առարկան (subject) տողում նշելով “իրավաբանի հաստիքի համար”: Ինքնակենսագրականը անհրաժեշտ է ուղարկել .pdf, .doc կամ .docx ֆորմատներով, ֆայլի անվանման մեջ պարտադիր նշելով դիմողի անունը (լատինատառ կամ մեսրոպատառ):