ԿՈՆԵՌՆ-ԴԻԱԼՈԳ ընկերության միջազգային իրավաբանական դաշինքն արժանացել է «Chambers & Partners»-ի «էլիտ» վարկանիշային գնահատականի

«TAGLaw» դաշինքը դասվել է աշխարհի նշանավոր իրավաբանական ցանցերի և դաշինքների շարքին:

 

6 ապրիլի 2017թ., «ԿՈՆԵՌՆ-ԴԻԱԼՈԳ» ընկերության «ԹԵԳԼո» միջազգային իրավաբանական դաշինքը վերջերս՝ 2017թ., «Chambers & Partners»-ի կողմից արժանացել է իրավաբանական ցանցերի և դաշինքների ամենաբարձր գնահատման «էլիտ» վարկանիշային գնահատականի: «ԹԵԳԼո» դաշինքն արդեն չորրորդ անգամ է արժանանանում «էլիտ» վարկանիշային գնահատականի՝ 2013 թվականից սկսած, երբ մեկնարկեց «Chambers & Partners»-ի իրավաբանական ցանցերի և դաշինքների գնահատումը:

1998 թվականին հիմնվելուց ի վեր «ԹԵԳԼո» դաշինքը հետևողականորեն դասվել է աշխարհի անկախ իրավաբանական գրասենյակների լավագույն ցանցերի և դաշինքների շարքին: Որպես դրա վկայություն՝ աշխարհում գոյություն ունի մոտ 170 իրավաբանական ցանց և դաշինք: «Chambers & Partners»-ն արժանացնում է «Էլիտ» վարկանիշային գնահատականի միայն 10 «Լավագույն» ցանցերին և դաշինքներին: «ԹԵԳԼո» դաշինքի ավելի քան հարյուր անդամ ընկերություն առանձին-առանձին պարգևատրվել է «Chambers & Partners»-ի կողմից: Այսօր «ԹԵԳԼո» դաշինքին անդամակցում է ավելի քան 90 երկրներում գործող ավելի քան 160 անկախ իրավաբանական ընկերություն:

Ցանցերը և դաշինքներն «Էլիտ» վարկանիշային գնահատականի արժանացնելիս «Chambers & Partners»-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում անդամ ընկերությունների աշխատանքի որակին, համաշխարհային առումով նրանց գործունեության ծավալմանը և անդամ ընկերությունների դաշինքի կողմից տրամադրվող արժեքներին: Ավելի քան իննսուն երկրում  ներկայացուցչություններ ունեցող «ԹԵԳԼո» դաշինքն առաջատար իրավաբանական ընկերություններ ունի ավելի քան 160 պետություններում, որոնք իրավաբանական ծառայություններ են տրամադրում ինչպես «Fortune 5000» ցանկում ընդգրկված ընկերություններին և առաջատար ՓՄՁ-ներին, այնպես էլ մեծ եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց: Տասնյակ մասնագիտական ոլորտներում և արդյունաբերության անթիվ ոլորտներում փորձ ունեցող «ԹԵԳԼո» դաշինքն իր հաճախորդներին առջև հանդես է գալիս մեծ կարողություններով: Այդ կարողությունների շրջանակներն ընդլայնվում են հաշվապահական ընկերությունների իր քույր դաշինքների, Միջազգային հաշվապահական խմբի (TIAG®), ծառայություններ մատուցող անդամ ընկերությունների և հաճախորդներին հետ «ԹԵԳԼո» դաշինքի ունեցած յուրահատուկ հարաբերությունների շնորհիվ, ինչի արդյունքում դաշինքն իր անդամներին և հաճախորդներին տրամադրում է արդի գործարար աշխարհում անհրաժեշտ բազմամասնագիտական ​​փորձառություն:

«Անշուշտ, մենք շատ ուրախ ենք, որ մեր միջազգային իրավաբանական դաշինքը` «ԹԵԳԼո»-ն վերջերս «Chambers & Partners»-ի կողմից արժանացել է 2017թ. «Էլիտ» վարկանիշային գնահատականի», ասել է «ԿՈՆՑԵՌՆ-ԴԻԱԼՈԳ» ընկերության տնօրեն և կառավարիչ գործընկեր Սեդրակ Ասատրյանը: - «Այս գնահատականի արժանանալը պատիվ է բերում ողջ աշխարհում գործող «ԹԵԳԼո» դաշինքի անդամներին: Մենք աշխատում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեղայնացված իրավաբանական գործունեության մեջ մեծապես հաշվի են առնվում համաշխարհային միտումները, և «ԹԵԳԼո» դաշինքը, անկասկած, նման միտումներն ուղղորդող փարոսն է»:

«ԹԵԳԼո» դաշինքին անդամակցելու համար պարտադիր է անցնել ստուգման և ընտրության համապարփակ գործընթաց: Իրավաբանական ընկերություններն ընտրվում են մանրակրկիտ ընտրության արդյունքում՝ մասնագիտական ​​իրավասության, հաճախորդներին տրամադրվող ծառայություններին նվիրվածության, իրավաբանական համայնքում վայելած հեղինակության և ներկայիս անդամների առաջարկությունների հիման վրա: Թեկնածու ընկերությունները ենթարկվում են ստուգման, և «ԹԵԳԼո» դաշինքի պահանջներին համապատասխանության դեպքում «ԹԵԳԼո» դաշինքի Խորհրդատվական խորհուրդը հաստատում է թեկնածուի անդամակցությունը: Այնուհետև անդամներին հասանելի են դառնում «ԹԵԳԼո» դաշինքի միջազգային ռեսուրսները, ինչպես նաև՝ ավելի ընդգրկուն «ԹԵԳ» դաշինքների (TAGLaw, TIAG® և TAG-SP)  բազմաոլորտային ռեսուրսները:

«ԹԵԳԼո®» և «ԹԵԳ Էլիենսիս®» դաշինքների մասին

1998 թվականին հիմնադրված «ԹԵԳԼո®» դաշինքը հարյուր վաթսունից ավելի անկախ իրավաբանական ընկերությունների միջազգային դաշինք է: 2017 թվականին դաշինքն արժանացել է «Chambers Global»-ի «Էլիտ» վարկանիշային գնահատականի, որը հանդիսանում է իրավաբանական ցանցերի բարձրագույն վարկանիշային գնահատականը: «ԹԵԳ Էլիենսիս®» դաշինքը բաղկացած է երեք խմբից՝ «ԹԵԳԼո» (TAGLaw), «ԹԻԱԳ®» (TIAG®) (Միջազգային հաշվապահական խումբ) և «ԹԵԳ-ՍՊ™» (TAG-SP™)»: «ԹԻԱԳ» դաշինքը հանդիսանում է բարձրորակ, անկախ հաշվապահական հաշվառման ընկերությունների միջազգային դաշինք, իսկ «ԹԻԱԳ-ՍՊ™» դաշինքը հանդիսանում է ռազմավարական բիզնես գործընկերների լրացուցիչ միավորում: Հավաքական առումով  «ԹԵԳ» դաշինքները մատուցում են հաշվապահական, իրավական, ֆինանսական և ընկերությունների աջակցության ծառայություններ համաշխարհային մակարդակով: Երկու հարյուր ութսունհինգ անդամ ընկերություններում մոտ տասնվեց հազար մասնագետ և ավելի քան հարյուր հինգ երկրում վեց հարյուր յոթանասունհինգից ավելի գրասենյակներ ունեցող «ԹԵԳ Էլիենսիս» դաշինքը ծառայություններ է մատուցում տասնյակ հազարավոր հաճախորդներին այդյունաբերության և առևտրի բոլոր ոլորտներում: Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս՝ www.TAGLaw.com.

«ԿՈՆՑԵՌՆ-ԴԻԱԼՈԳ» ընկերության մասին

«ԿՈՆERNԵՌՆ-ԴԻԱԼՈԳ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին Երևանում որպես դատական ​​և ներկայացուցչական ծառայություններ (հիմնականում՝ անհատ հաճախորդների համար) մատուցող ընկերություն: 2002-2003 թվականներից սկսած՝ Ընկերությունը մշակել է ծառայություններ կորպորատիվ հաճախորդների համար: Թեև «ԿՈՆՑԵՌՆ-ԴԻԱԼՈԳ» ՓԲԸ-ն պաշտոնապես կորպորացիա է, այն թերևս առաջին ընկերությունն է Հայաստանում, որն կիրառել է որոշումների կայացման Գործընկերության սկզբունքները (ոչ ֆորմալ): Բացի այդ, Ընկերությունն ամբողջությամբ պատկանում է աշխատողներին:

Ներկայումս Ընկերությունը մատուցում է ծառայություններ ինչպես դատական/ ներկայացուցչական, այնպես էլ իրավաբանական խորհրդատվության ոլորտներում: Միևնույն ժամանակ, մենք հավատացած ենք, որ մասնագիտացումը կարևոր նշանակություն ունի բարձր մակարդակի ծառայություններ մատուցելու համար, ուստիև՝ սահմանափակում ենք մեր հիմնական գործունեության ոլորտները:

2009 թվականից սկսած՝ «ԿՈՆՑԵՌՆ-ԴԻԱԼՈԳ» ՓԲԸ-ն հանդիսանում է «ԹԵԳԼո» միջազգային դաշինքի անդամ:

«Chambers & Partners»-ի մասին

1990 թվականից ի վեր «Chambers & Partners»-ն ուսումնասիրել է ավելի քան 180 երկրի իրավաբանական շուկաները՝ հազարավոր փաստաբանների և նրանց հաճախորդների հետ հարցազրույցների միջոցով առանձնացնելով աշխարհի առաջատար փաստաբաններին, իրավաբանական ընկերությունները և ցանցերը: «Chambers & Partners»-ի բարձր հեղինակությունը հիմնված է նրանց հետազոտությունների անկախության և անկողմնակալության վրա: «Chambers & Partners»-ի մասին ավելին իմանալու համար այցելեք www.chambersandpartners.com կայք:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21