+374 10 575121 info@dialog.am

«Կոնցեռն Դիալոգ» ընկերությունը The Legal 500 Europe, Middle East and Africa դասակարգմամբ երկրորդ վարկանիշային խմբում է


The Legal 500 Europe, Middle East and Africa վարկանիշային ցանկի 2017 թվականի հրատարակությունում «Կոնցեռն Դիալոգ» ընկերությունը դասվել է առաջին եռյակում և երաշխավորվել է իրավազորության հետևյալ տարածքում՝ Հայաստան։ The Legal 500 Europe, Middle East and Africa–ի խմբագրականում արհեստավարժության և մասնագիտական որակների համար երաշխավորվել ենընկերության 4 փաստաբաններ՝ տնօրեն Սեդրակ Ասատրյանը, ավագ գործընկեր Արամ Օրբելյանը, գործընկեր Նարինե Բեգլարյանը և գործընկեր Ժաննա Սիմոնյանը։

 

The Legal 500 Europe, Middle East & Africa-ի մասին․ Արդեն 28 տարի է, որ The Legal 500-ը աշխարհի մասշտաբով՝ շուրջ 100 իրավազոր տարածքներում, իրականացնում է իրավաբանական ընկերությունների արհեստավարժության և կատարողականության մակարդակի գնահատում և վարկանիշավորում։ Հետազորտությունները հիմնված են հարցվող ընկերությունների վերաբերյալ ողջ աշխարհով սփռված շուրջ 300․000 հաճախորդների գնահատականների, առաջատար մասնավոր իրավաբանական գրասենյակների իրավաբանների հետ ունեցած հարցազրույցների և իրավաբանական շուկայում գործող հետազոտական թիմերի հետազոտական արդյունքների վրա։

 

«Կոնցեռն Դիալոգ» ընկերության մասին․ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 1998 թվականին ու ներկայումս գործում է փաստաբան պարոն Սեդրակ Ասատրյանի ղեկավարությամբ: Շարունակական ինքնակատարելագործման ու նվիրվածության, աշխատանքային արդյունավետության կայուն աճի ու անձնակազմի բծախնդիր ընտրության արդյունքում այսօր «Կոնցեռն-Դիալոգը» բարձրորակ իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի տարբեր ոլորտներում ու հայաստանյան իրավական դաշտում ամենագնահատված իրավաբանական ընկերություններից մեկն է: 2009թ.-ից ընկերությունն անդամակցում է Հայաստանում Ամերիկյան Առևտրային Պալատին (AmCham), 2010թ.-ից՝ TAGLaw անկախ իրավաբանական ընկերությունների համաշխարհային դաշինքին, 2015թ.-ից՝ Հարավային Կովկասում Գերմանական տնտեսական միավորմանը (DWV) և 2016թ.-ից Հայ-Ֆրանսիական առևտրի պալատին (CCI France Armenie):