Միջազգային գործերի իրավական պաշտպանությանը նվիրված սեմինար-քննարկում

Ապրիլի 21-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել «Միջազգային գործերի իրավական պաշտպանությունը. Օտարերկրյա գործարարները Հայաստանի Հանրապետությունում և 

հայ գործարարները արտերկրում» թեմայով միջազգային սեմինար-քննարկում։

 

Սեմինար-քննարկմանը որպես բանախոսներ են հանդես եկել ՀՀ կենտրոնական բանկի և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչները, «ԷյԴիԱր Փարթներս» ՍՊԸ արբիտր Աիդա Ավանեսյանը, Ֆրանսիայի փաստաբանական համայնքների ազգային խորհրդի անդամ Ալեն Մարտերը, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը, Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան, «Մենեջմենթ Միքս» ընկերության գլխավոր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը և Փարիզի փաստաբանների միության անդամ Սևակ Թորոսյանը։

 

Սեմինարի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, արծարծվել են Doing Business-ի 2016 թվականի տվյալներով 189 երկրների շարքում Հայաստանի զբաղեցրած 35-րդ տեղի՝ որպես գործարարության համար գրավիչ երկրի, հարկային և մաքսային մարմինների հետ աշխատանքում փաստաբանի դերի և ՀՀ-ից փողերի դուրսբերման խնդրից բխող վտանգների հետ կապված հարցեր։

 

«Կոնցեռն Դիալոգ» ընկերության ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանն անդրադարձել է Հայաստանում ներդրումների օրենսդրության դատական և արտադատական կարգավորումներին: Նա ներկայացրել է ոլորտի խնդիրները, շուկայի առանձնահատկությունները և զարգացման ներկա միտումները: Օրբելյանը հստակեցրել է, որ անկախացումից ի վեր Հայաստանում ստորագրվել է ներդրումային 42 պայմանագիր, ինչը դրական ցուցիչ է:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21