Փարիզում կայացավ TAGLaw միջազգային ամենամյա համաժողովը

Ս․թ․մայիսի 2-ից 5-ը Փարիզում կայացավ TAGLaw միջազգային համաժողովը։

Համաժողովի պանելային քննարկումներում մասնակիցների արծարծած թեմաներից էին՝ «Brexit-ի և Դոնալդ Թրամփի նախագահության ազդեցությունը միջազգային առևտրի և գլոբալիզացիայի վրա», «Միջազգային իրավական և հաշվապահական պարտավորություններ. հայացք վարորդի նստարանից», «Օֆշորային հարկային գոտիներ»։ Մասնագիտական սեսիաներում անդրադարձ եղավ աուդիտին և ապահովագրությանը, միջազգային արբիտրաժին և մեդիացիային, միացումներին և միաձուլումներին, (M&A) և այլ հարցերի։

 

TAGLaw միջազգային համաժողովում «Կոնցեռն Դիալոգ» ընկերությունը ներկայացված էր ի դեմս տնօրեն Սեդրակ Ասատրյանի և ավագ իրավաբան, փաստաբան Ռուստամ Բադասյանի։

 

Կոնցեռն-Դիալոգ փաստաբանական գրասենյակն անդամակցում է TAGLaw անկախ իրավաբանական ընկերությունների համաշխարհային դաշինքին, որն ունի ավելի քան 145 անդամ և մատուցում է իրավաբանական ծառայությունների ամբողջական փաթեթ համաշխարհային մասշտաբով: TAGLaw®-ն ստեղծվել է 1998թ.-ին և, սեղմ ժամկետներում հասնելով համընդհանուր ճանաչման իր գործունեության ոլորտում, այսօր միավորում է 300 տարբեր գրասենյակների 9000 իրավաբանների 100 երկրներում:

 

TAGLaw-ի անդամներն ընտրվում են իրենց մասնագիտական կարողությունների, հաճախորդների սպասարկման որակի, իրավական հանրության շրջանում հեղինակության  և գոյություն ունեցող անդամների երաշխավորագրերի հիման վրա: Իրենց գիտելիքների ու փորձի բերումով TAGLaw-ի անդամներն առանձնանում են տեղական շուկաներում իրենց բարձր հեղինակությամբ:

 

Մասնակից երկրների ցուցակը կարող եք տեսնել հետևյալ հղումով՝

 

https://tagalliances.docsend.com/view/cee3jv6

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21