«Կոնցեռն Դիալոգ» ընկերության տնօրենը Փարիզում մասնակցել է Գրիգոր Զոհրապի մեծարման հանդիսությանը

Սույն թվականի մայիսի 3-ին «Կոնցեռն Դիալոգ» ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը Փարիզի փաստաբանական դպրոցում մասնակցել է Գրիգոր Զոհրապի հուշատախտակի բացման արարողությանը։

 

 

Փարիզյան Իսի-լե-Մուլինո արվարձանում Ֆրանսիայի Փաստաբանների դպրոցի ընդունարանում տեղի է ունեցել Գրիգոր Զոհրապի մեծարման արարողություն, որի ընթացքում բացվել է գրողի հուշատախտակը։ Հուշատախտակը, որի վրա գրված է «Եղբայրական մեծարանք փաստաբան, պատգամավոր, գրող և իրավագիտության դասախոս Գրիգոր Զոհրապին և 1915-ի Ցեղասպանության ժամանակ սպանված բոլոր հայ փաստաբաններին» բացել են Փարիզի Փաստաբանների պալատի նախագահ Ֆրեդերիկ  Սիկառը և փոխնախագահ Դոմինիկ Աթթիասը։

 

Պարոն Ասատրյանը հանդիպումներ է ունեցել Հայ փաստաբանների և իրավաբանների ընկերության նախագահ Վիրժինի Դյուշենի, Հո-դը-Սենի Նահանգային խորհրդի նախագահ Պատրիկ Դեվեջյանի և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի հետ։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21