+374 10 575121 info@dialog.am

Կրտսեր իրավաբանի թափուր աշխատատեղ


«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական ընկերությունը աշխատանքի է հրավիրում կրտսեր իրավաբանի

 

Պաշտոնը – կրտսեր իրավաբան

 

Աշխատանքի սկիզբ – հնարավորինս շուտ

 

Տևողությունը – երկարաժամկետ, փորձաշրջանով

 

Վայրը – Երևան, Հայաստանի Հանրապետություն

 

Աշխատանքի նկարագրություն – Կոնցեռն-Դիալոգ ՓԲ ընկերությունը փնտրում է կրտսեր իրավաբանի պարտքերի հավաքագրման թիմում աշխատելու համար: 

 

 Պարտականությունները՝  

- Պատրաստել և ուղարկել գրություններ, վճարման կարգադրություններ, հայցեր, բողոքներ և այն իրավական  փաստաթղթեր,

- Հավաքագրել և դասակարգել համապատասխան փաստաթղթային փաթեթներ,

- Կազմել և ղեկավարությանը ներկայացնել ծառայությունների վերաբերյալ հաշվետվություններ,

- Կատարել այլ անհրաժեշտ պարտականություններ կապված պարտքերի հավաքագրման հետ:

 

 

Պահանջվող հմտություններ և կրթություն

- Իրավաբանական կրթություն,

- Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում և ճնշման տակ աշխատելու ունա­կություն,

- Հաղորդակցման ունակություններ,

- Համակարգչի իմացություն՝ (MS Word and Excel),

- Աշխատանքային փորձը իրավաբանական ոլորտում կդիտվի որպես առավելություն:

 

Աշխատավարձը - Բանակցային

 

Դիմելու ընթացակարգը – Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար թեկնածուն կարող է իր ինքնակենսագրականը (CV) ուղարկել career@dialog.am էլ. հասցեին՝ նամակի առարկան (subject) տողում նշելով “կրտսեր իրավաբանի հաստիքի համար”: Ինքնակենսագրականը անհրաժեշտ է ուղարկել .pdf, .doc կամ .docx ֆորմատներով, ֆայլի անվանման մեջ պարտադիր նշելով դիմողի անունը (լատինատառ կամ մեսրոպատառ):