ՀՀ փաստաբանական դպրոցի 65 շրջանավարտ ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր

Մայիսի 21-ին ՀՀ փաստաբանական դպրոցի 65 շրջանավարտ ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջունել է ներկաներին և մաղթել բազում աշխատանքային հաջողություններ ու առաջընթաց։ 



Խորհրդի անդամ, «Կոնցեռն Դիալոգ» ընկերության նախագահ Սեդրակ Ասատրյանն իր հերթին նշել է, որ միշտ վստահ է եղել նրանում, որ երիտասարդների հոսքը բերելու է փաստաբանության զարգացման՝ խորհուրդ տալով շրջանավարտներին համայնք մտնելով չտառապել հայտնի լինելու մոլուցքով, այլ դրան հասնել սեփական աշխատանքով:



«Կոնցեռն Դիալոգ»-ի թիմը ևս միանում է շնորհավորանքներին և մաղթում բոլոր շրջանավարտներին բարի ընթացք և հետաքրքիր մասնագիտական փորձառություն։ 



Ավելին՝ http://iravaban.net/161442.html

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21