+374 10 575121 info@dialog.am

Իրավաբան (Պարտքերի հավաքագրման ոլորտ)


Պաշտոնը՝ Իրավաբան (Պարտքերի հավաքագրման ոլորտ)

 

Աշխատանքի սկիզբ՝ Հնարավորինս շուտ

 

Տևողությունը՝ երկարատև, փորձաշրջանով

 

Վայրը՝ Երևան, Հայաստան

 

Աշխատանքի նկարագրություն՝  "Կոնցեռն Դիալոգ" փաստաբանական գրասենյակը փնտրում է աշխատակցի Պարտքերի հավաքագրման թիմում որպես իրավաբան  աշխատելու համար:

 

Աշխատանքի պարտականությունները՝ 


- Պատրաստել վճարման հանձնարարականներ, հայցադիմումներ, դիմումներ, տեղեկանքներ, և այլ իրավական փաստաթղթեր,

- Համակարգել գործերի ընթացքի վերաբերյալ հաշվետվությունները և տրամադրել տեղեկատվություն բաժնի ղեկավարին,

- Իրականացնել պարտքերի հավաքագրմանն առնչվող պարտականությունները:

 

Պահանջվող հմտություններ՝ 


- Բարձրագույն իրավաբանական կրթություն. Մագիստրոսի աստիճանը կդիտվի որպես առավելություն,

- Դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի օրենսդրության իմացություն, ինչպես նաև քաղաքացիական օրենքի և ընթացակարգի իմացություն, 

- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ. պարտքերի հավաքագրման ոլորտում և Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հետ համագործակցությունը   կդիտվի որպես առավելություն,

- Գերազանց համակարգչային գիտելիքներ. MS Office, Internet Explorer and E-mail, ժամանակակից ծրագրերի և տեխնիկային տիրապետելու ունակություններ.

- Թիմային աշխատանք կազմակերպելու և իրականացնելու ունակություն,

- Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,

- Բարձր պատասխանատվություն, ճշտապահություն, հաղորդակցման ունակություններ,

- Թիմում աշխատելու, աշխատաքնի բարձր արդյունավետություն ախահովելու կարողություն,

- Հաճախորդների հետ հաղորդակցվելու ունակություն:

 

Աշխատավարձը՝ բանակցային:

 

Դիմելու ընթացակարգը՝  Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար թեկնածուն կարող է իր ինքնակենսագրականը (CV) ուղարկել career@dialog.am էլ. հասցեին՝        նամակի առարկան (subject) տողում նշելով “իրավաբան”: Ինքնակենսագրականը անհրաժեշտ է ուղարկել .pdf, .doc կամ .docx ֆորմատներով, ֆայլի անվանման մեջ  պարտադիր նշելով դիմողի անունը:

 

Հայտարարության սկիզբը՝ 19 հունիս

 

Հայտարարության ավարտը՝ 06 հուլիս