+374 10 575121 info@dialog.am

Իրավաբանի աշխատանք-պրակտիկա


Բոլոր ուսանողների, մագիստրանտների ի և շրջանավարտների համար

 

Սկիզբը՝ 2017թ. հուլիսի 10

 

Տևողությունը՝  2017թ. օգոստոսի 25

 

Պրակտիկա նկարագրություն՝ «Կոնցեռն-Դիալոգ»ՓԲ ընկերությունը հրավիրում է իրավաբանի ընկերությունում ամառային պրակտիկա անցնելու նպատակով:

 

Պրակտիկանտի պարտականությունները՝

- Աջակցել ընկերության իրավաբաններին և փաստաբաններին՝ ընկերության հաճախորդ­ներին տրամադրել իրավաբանական խորհրդատվություն քաղա­քա­ցիական,          աշխատան­քային, վարչական, բաժնետիրական, բնապահպանության և իրավունքի այլ ոլորտներում,

- Իրավական տարբեր հարցերով ՀՀ օրենսդրության և պրակտիկայի, ինչպես նաև միջազգային փորձի վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացում և  տեղեկանքների պատրաստում:

- Իրականացնել քաղաքացիաիրավական պայմանագրերի նախագծերի կազմում, բանակցու­թյուններին ներկա գտնվել, գրառումների և արձանագրությունների կազմում,

- Աշխատանքային պայմանագրերի նախագծերի, պաշտոնի հրահանգներ և աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված այլ իրավական փաստաթղթերի նախագծերի  կազմում,

- Ավագ իրավաբանների հսկողության ներքո ընկերության վստահորնդերի ներկայացուց­չության ապահովում վարչական վարրույթների ժամանակ (հիմնականում  գրանցման վարույթներ) և նոտարական գրասենյակներում

- Ընկերության ավագ իրավաբաններին աջակցություն, ներառյալ նյութերի և փաստաթղթերի ամփոփում և կազմում, փաստաթղթերի պատճենահանում, դասավորում և  սկանավորում, թղթային կամ էլեկտրոնային եղանակով փաստաբանական գործերի կազմում և այլն:

 

Պահանջվող հմտություններ՝ 

- Ոչ լրիվ (շարունակվող) իրավաբանական կրթություն (ցանկալի է առնվազն  3-րդ կուրսի բարեհաջող ավարտում),

- Անգլերեն լեզվի գերազանց իմացություն,

- Համակարգչի իմացություն (օֆիսային փաթեթ – word, power point)

- Պատասխանատվության, ճշտապահություն, կոնֆիդենցիալ (գաղտնի) տեղեկատվության պահպանման ունակություն, ազնվություն;

- Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում և ճնշման տակ աշխատելու ունա­կություն:

- Հաճախորդների հետ շփվելու ունակություն, համբերատարություն:

 

Դիմելու ընթացակարգը՝  Տվյալ հաստիքին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ստորև կից դիմումի ձևը և ուղարկել career@dialog.am էլ. հասցեին՝ նամակի առարկան (subject) տողում նշելով “իրավաբան/պրակտիկա": Ինքնակենսագրականը անհրաժեշտ է ուղարկել .pdf, .doc կամ .docx ֆորմատներով, ֆայլի    անվանման մեջ  պարտադիր նշելով դիմողի անունը:

 

Հայտարարության սկիզբը՝  2017թ. հունիսի 28

 

Հայտարարության ավարտը՝  2017թ. հունլիսի 06

 

Դիմումի ձև - Internship Application Form.zip (117K)