«Կոնցեռն Դիալոգ» ընկերության գործընկեր փաստաբան Ռուստամ Բադասյանը խոսել է ՀՀ տեսչական մարմինների միասնական գանգատարկման հանձնաժողովի գործունեության մասին

«Կոնցեռն Դիալոգ» ընկերության գործընկեր փաստաբան Ռուստամ Բադասյանը «Դիտակետում» հաղորդման շրջանակներում անդրադարձել է ՀՀ տեսչական մարմինների միասնական գանգատարկման հանձնաժողովի գործունեությանը՝ կարևորելով այն և նշելով, որ դրական է գնահատում հանձնաժողովի աշխատանքը ժամանակը խնայելու և հանձնաժողովի անդամների մասնագիտացման տեսանկյունից։ Պարոն Բադասյանը, սակայն, հայտնել է նաև իր մտահոգությունները՝ կապված նոր հարկային օրենսգրքի ընդունման հետ։ Ըստ նրա՝ նոր հարկային օրենսգրքի առնվազն երկու կետ կարող է արժեզրկել տվյալ մարմնի գործունեությունը և ձևավորել սխալ պրակտիկա։ Առաջին կետի համաձայն՝ հանձնաժողովին դիմելիս նախ անհրաժեշտ է տեսչական մարմնի ցուցումը, որից հետո միայն հնարավոր է բողոքարկել, իսկ վարչական դատարան դիմելու դեպքում ցուցման կարիք չկա։ Հետևաբար՝ մարդիկ կխուսափեն հանձնաժողով դիմելուց և կբողոքարկեն դատական կարգով։ Ըստ մյուս կետի՝ հանձնաժողովը մինչև որոշում կայացնելը նշանակում է վերստուգում. արդյունքում՝ տեսչական մարմինը կարող է փորձել վերացնել սխալը, ինչը բացասական երևույթ է, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել սա կանխելու համար։

Նշենք, որ խոսքը գործադիր իշխանության համեմատաբար նոր մարմնի՝ տեսչական մարմնի միասնական գանգատարկման հանձնաժողովի մասին է, որը նախագահում է վարչապետը։

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

 

https://www.youtube.com/watch?v=2lORK0un4GY

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21