+374 10 575121 info@dialog.am

Իրավաբանի թափուր աշխատատեղ


«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական ընկերությունը աշխատանքի է հրավիրում բոլոր հետաքրքրված թեկնածուներին, ցանակալի է փաստաբանական գործունեության արտոնագիր կամ առաջիկայում արտոնագիրը ստանալու հնարավորություն ունեցող անձանց, իրավաբանի հաստիքի համար:

Պաշտոնը –իրավաբան

 

Աշխատանքի սկիզբ – հնարավորինս շուտ

 

Տևողությունը – երկարաժամկետ, 3 ամիս փորձաշրջանով

 

Վայրը – Երևան, Հայաստանի Հանրապետություն

 

Աշխատանքի նկարագրություն – Կոնցեռն-Դիալոգ ՓԲ ընկերությունը փնտրում է կրտսեր իրավաբանի: Թեկնածուները պետք է ունենան քաղաքացիական և վարչական իրավունքի մասին գիտելիքներ, տեղյակ լինեն ընկերության գործունեությունից և մասնագիտացման հիմնական ոլորտներից:

 

Պարտականությունները՝

- Իրավաբանական խորհրդատվություն մատուցել ընկերության հաճախորդներին, այդ թվում օտարերկրյա ներդրումներ ունեցող ընկերություններին քաղաքացիական (այդ թվում կորպորատիվ, գույքային, առևտրային և իրավունքի այլ ոլորտներում), աշխատանքային և վարչական իրավունքի ոլորտում՝ անգլերեն և հայերեն լեզուներով (այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն),

- Իրավաբանական խորհրդատվություն տրամադրել անհատներին, ներառյալ օտարերկրացիներին, քաղաքացիական, ընտանեկան եւ վարչական իրավունքի ոլորտում:

- Կազմել և վերանայել պայմանագրեր անգլերեն և հայերեն լեզուներով և մասնակցել բանակցություններին,

-Իրավաբանական խորհրդատվություն մատուցել ընկերությունների և այլ կազմակերպությունների հիմնադրման վերաբերյալ, պատրաստել  անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ և ներկայացնել պետական մարմիններին,

- Պատրաստել աշխատանքային պայմանագրեր, աշխատանքի բնութագրեր և աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր,

- Ներկայացնել ընկերության հաճախորդներին վարչական, դատավարության և արբիտրաժային ընթացակարգերում,

- Իրականացնել այլ պարտականություններ, ներառյալ` տարբեր իրավական հարցերի վերաբերյալ հետազոտություններ,

 

Պահանջվողհմտություններևկրթություն

- Իրավաբանական կրթություն բակալավրի աստիճան, (մագիստրոսի աստիճանը կդիտվի որպես առավելություն),

- Աշխատանքային փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ,

- Ակտիվ մասնակցությունը դատական դատավարություններին, իրավաբանական մրցույթների, գիտաժողովների եւ այլ արտադպրոցական միջոցառումներից է կդիտվի    որպես առավելություն,

- Հարկային օրենսդրության սկզբունքների իմացությունը կդիտվի որպես առավելություն,

- Համակարգչային գերազանց հմտություններ, MS Office, համացանցից օգտվելու իմացություն, e-mail,

- Հայերեն եւ անգլերեն լեզուների գերազանց իմացություն: Ռուսերենի եւ այլ օտար լեզուների լավ իմացությունը ցանկալի է,

- Անգլերեն լեզվով իրավաբանական տերմինաբանության իմացություն, ինչպես նաեւ անգլերեն լեզվով իրավական փաստաթղթերի նախագծման և երկլեզու (անգլերեն-հայերեն) պայմանագրերի ստեղծման փորձ,

- Օտարերկրյա ընկերությունների հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն,

- Պատասխանատվության զգացում, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ և ճնշման տակ աշխատելու ունակություն,

- Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ, աշխատանքի բարձր արդյունավետություն,

- Փաստաբանական գործունության արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն:

 

Աշխատավարձը - Բանակցային

 

Դիմելու ընթացակարգը – Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար թեկնածուն կարող է իր ինքնակենսագրականը (CV) ուղարկել career@dialog.am էլ. հասցեին՝ նամակի առարկա (subject) տողում նշելով “իրավաբանի հաստիքի համար”: Ինքնակենսագրականը անհրաժեշտ է ուղարկել .pdf, .doc կամ .docx ֆորմատներով, ֆայլի անվանման մեջ պարտադիր նշելով դիմողի անունը (լատինատառ կամ մեսրոպատառ):

 

Հայտարարության սկիզբը – 10 օգոստոսի 2017 թ.

 

Հայտարարությանավարտը – 19 օգոստոսի 2017 թ.