Աշխատանքային իրավունք․ սեմինարների շարք

«Կոնցեռն Դիալոգ» ընկերությունը վերսկսում է սեմինարների և քննարկումների շարքը՝ նվիրված աշխատանքային իրավունքի ոլորտին։

 

Հոկտեմբերի 4

Աշխատանքային պայմանագրերի լուծումը

 

Ամփոփ նկարագիրԱշխատանքային պայմանագրերի լուծումը պայմանագրի ժամկետը լրանալու, աշխատողի՝ կենսաթոշակի իրավունք ստանալու, համապատասխան հաստիքը կրճատելու և աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքերով. իրավական ռիսկեր, դատական պրակտիկայի վերլուծություն և հնարավոր լուծումներ:

 

 

Հոկտեմբերի 31

Աշխատանքային պայմանները

 

Ամփոփ նկարագիրԱռողջության համար աշխատանքի անվտանգ և անվնաս պայմանները գործատուի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով չպահպանելու հետևանքները. ֆինանսական և այլ ռիսկերը։

 

Խոսնակներ

 

Սեդրակ Ասատրյան

 

«Կոնցեռն Դիալոգ» ընկերության գլխավոր տնօրեն, փաստաբան,

խորհրդատվական և փաստաբանական գործունեության ավելի քան 15-ամյա փորձ աշխատանքային իրավունքի ոլորտում, ներառյալ աշխատանքային վեճերով դատական ներկայացուցչություն, «Աշխատանքային պայմանագրեր», «Գործատուի ներքին և անհատական իրավական ակտեր» և «Փաստաբանական գրասենյակի կառավարում» գրքերի և ICLG ընկերության «Աշխատանքային իրավունք» թեմայով Հայաստանի էջի (“Employment and Labor Law”) 6-րդ և 7-րդ հրատարակությունների համահեղինակ, մի շարք այլ ձեռնարկների և հոդվածների հեղինակ:

 

Ժաննա Սիմոնյան

 

 

«Կոնցեռն Դիալոգ» ընկերության գործընկեր, փաստաբան,

ունիշուրջ 10-ամյա փորձպայմանագրային և աշխատանքային վեճերի ոլորտներում , իրականացնում է հաճախորդների շահերի պաշտպանություն և ներկայացուցչություն վարչական վարույթների ու աշխատանքային վեճերով դատավարության շրջանակներում, վարում է անհատական և խմբակային դասընթացներ Աշխատանքային իրավունքի ոլորտում՝ կազմակերպության ղեկավարների, ՄՌ կառավարիչների և ԲՈՒՀ-երի ուսանողների և իրավաբանական կլինիկաների ուսանողների համար, ICLG ընկերության «Աշխատանքային իրավունք» թեմայով Հայաստանի էջի (“Employment and Labor Law”) 6-րդ և 7-րդ հրատարակությունների համահեղինակ:

 

Սեմինարները հասցեագրվում են ձեռնարկությունների տնօրեններին և Մարդկային ռեսուրների կառավարման (HR)մասնագետներին:

Սեմինարները տեղի կունենան «Մարիոթ» հյուրանոցի «Տրդատ II» դահլիճում։ Աշխատանքային լեզուն՝ հայերեն (առանց թարգմանության)։

 

Սկիզբը՝ ժամը 10։00-ին

Արժեքը՝

Մասնակցություն մեկ սեմինարի – 29.000 ՀՀ դրամ

Մասնակցություն երկու սեմինարի - 50.000 ՀՀ դրամ

 

Գրանցման վերջնաժամկետները՝ 27 սեպտեմբերի (սեմինար 1), 24 հոկտեմբերի (սեմինար 2)։

Գրանցվելու և մանրամասների համար դիմել՝  Երևան, Չարենցի 1, 207 սենյակ, հեռ.՝ 060278888, 010575121, էլ. հասցե՝ [email protected].

 

 Սեմինարների ծրագիրը՝ կից:

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21