Աշխատանքային իրավունքին նվիրված սեմինարների շարքը մեկնարկել է

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կողմից նախաձեռնած աշխատանքային իրավունքին նվիրված սեմինարների շարքը մեկնարկեց հոկտեմբերի 4-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում։ Շարքի առաջին սեմինարը կրում էր «Աշխատանքային պայմանագրերի լուծումը» խորագիրը։ Սեմինարի խոսնակները՝ Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Սեդրակ Ասատրյանը և գործընկեր, փաստաբան Ժաննա Սիմոնյանը, մասնակիցներին ինտերակտիվ եղանակով ներկայացրեցին պրակտիկ օրինակների վերլուծություն (case study)՝ կապված աշխատակիցների մասնագիտական վարքի և դրանից բխող իրավական լուծումների վերաբերյալ։ Ծավալված մասնագիտական քննարկումների ընթացքում մասնակիցները փորձեցին գործող օրենսդրության համաձայն իրավական լուծումներ առաջարկել ամեն առանձին դեպքի վերաբերյալ։

Սեմինարին մասնակցում էին կազմակերպությունների ղեկավարներ, իրավաբաններ, ՄՌԿ ոլորտի մասնագետներ։ Շարքի երկրորդ սեմինարը կկայանա հոկտեմբերի 31-ին։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21